Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն ո՞ւմ համար վառեց 3 մոմերը. մոմավառություն՝ Աբովյանում (Տեսանյութ)

Հունվար 20,2015 13:37

Այսօր Աբովյան քաղաքում պետք է լիներ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովը: Սակայն Գյումրիի դեպքերի հետ կապված այն հետաձգվեց: ԲՀԿ-ն հայտարարություն էր տարածել, որ նույն ժամին Աբովյանի սուրբ Հովհաննես եկեղեցում լինելու է մոմավառություն՝ Ավետիսյանների ընտանիքի վերջին զոհի՝ փոքրիկ Սերյոժայի հիշատակին:

Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ականների եւ եռյակին վերջերս միացած մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ այցելեցին եկեղեցի՝ մոմ վառելու: Եկեղեցում աբովյանցիներից մեկը մոտեցավ Գագիկ Ծառուկյանին ու վստահեցրեց, որ եկել է եկեղեցի՝ հենց նրա համար մոմ վառելու. «Աստված միայն գործերիդ հաջողություն տա ու առողջություն՝ երեխեքիդ հետ միասին, ցավդ անեմ»:

Momavarutyun_Carukyan_5 Momavarutyun_Carukyan_3 Momavarutyun_Carukyan_2 Momavarutyun_Carukyan_1 Momavarutyun_Carukyan_6

Գագիկ Ծառուկյանը 3 մոմ վառեց: Aravot.am-ը պարոն Ծառուկյանից հետաքրքրվեց՝ ինչի՞ 3 մոմ, ո՞ւմ համար վառեցիք այդ մոմերը: Նա պատասխանեց. «Անցյալի, ներկայի ու ապագայի համար: Ես միշտ 3 հատ եմ վառում»:

Իսկ թե ապագան ինչպիսին է, ըստ Գագիկ Ծառուկյանի. «Ապագան պետք է միշտ լավ լինի: Պետք է միշտ լավատես լինենք, հույսով, հավատով, որ գնանք առաջ: Մարդը միշտ պետք է իր նպատակներով, ցանկություններով պետք է չկոտրվի ու չհիասթափվի: Անհնարին կյանքում ոչ մի բան չկա: Մարդը պետք է հավատա իրեն, իր գործին եւ ամեն ինչ լավ կլինի»:

Մեր հարցին՝ այդ սպանդը Գյումրիի Դուք ինչի՞ հետ եք կապում՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Թեման փակեցինք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031