Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազն ու պաշտպանը դատարան չեկան

Հունվար 20,2015 13:32

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր երրորդ անգամ հետաձգվեց Հունան Գասպարյանի եւ Կարեն Նավոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Խարդախության համար մեղադրվող զինվոր Հ. Գասպարյանը խոստացել էր հաջորդ դատին ներկայանալ, իսկ Կ.Նավորյանը ճիշտ է՝ բերվել էր մեկուսարանից, սակայն նրա պաշտպանը՝ Մարինե Թովմասյանը չէր ներկայացել:

Դատական նիստին չէր ներկայացել նաեւ զինվորական կայազորի դատախազ Գասպարյանը: Նա տեղեկացրել էր դատարանին, թե վատառողջ է:

Այս գործով քսանհինգից ավելի տուժողներ կան: Դատարան էին եկել ութը: Ի դեպ, նրանցից մեկն Արցախի զորամասերից մեկից էր:

Հ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախություն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով իր ընկեր Կ. Նավոյանի հետ՝ նրանից վերցրել է Ա. Գալստյանից խաբեությամբ վերցրած վերջինիս անձնագիրն ու սոցիալական քարտը և 13.08.2013թ. միասին գնացել են «Էյջթի էլեկտրոնիկս» ՍՊԸ-ի մասնաճյուղ: Ընկերությունում ներկայանալով որպես «Ա. Գալստյան», ապառիկ գնել էր համակարգիչ, «Յունիբանկին» պատճառել գույքային վնաս:

Տուժողներից մեկն ասաց, թե նախաքննության ժամանակ, երբ հարցրել էին ամբաստանյալ Նավոյանին, թե ոնց են ապառիկը տվել, ասել էր՝ ստորագրությունը նմանեցրել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031