Aravot.am-ի տեղեկություններով, երեկ Կենտրոնի դատարանում ժ.17-ից դատական նիստեր չեղան:
Պատճառը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի սպասվելիք այցն էր դատարան:
Վճռաբեկի նախագահը սակայն դատարան է ներկայացել ժ.18.20-ին, իր հետ բերելով նորանշանակ դատավոր Հայարփի Բոյաջյանին: Վերջինիս ներկայացրել է դատավորներին:
Այս դատավորը «կնստի» Կենտրոնի դատարանում՝ Թբիլիսյան խճուղու վրա գտնվող, եւ մասնագիտացված է քաղաքացիական գործերով: