Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Փորձում են երկրում կատարվող որեւէ դեպք օգտագործել էժանագին դիվիդենտներ շահելու համար». «Հայոց աշխարհ»

Հունվար 20,2015 12:47

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ

-Ձեր գնահատմամբ, համարժե՞ք են այսօր իշխանության քայլերը մեր երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով: 

-Հայաստանի իշխանությունը պատրաստ է դիմակայել թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերներին:

Ներքին, իհարկե, հակված չենք համարել մարտահրավեր, ես այն կհամարեի ներքաղաքական «աժիոտաժ»: Մոտենում է 2017 թվականը՝ ընտրություններ են, եւ քաղաքական ուժերն արդեն սկսել են նախապատրաստվել ընտրություններին: Այս առումով տարբեր քաղաքական ուժերի ակտիվությունը բնական եմ համարում, ի վերջո, 2017-ը սարերի հետեւում չէ, մարդիկ ինչ-որ ձեւով պե՞տք է ինքնադրսեւորվեն:

Մտահոգիչն այն է, որ որոշ մարդիկ փորձում են երկրում կատարվող որեւէ դեպք, նաեւ հարթակ օգտագործել էժանագին դիվիդենտներ շահելու համար:

Ինչ վերաբերում է արտաքին մարտահրավերներին, ապա դա եղել է, կա ու կլինի: Իսկ ես՝ որպես իշխանության ներկայացուցիչ, կրկին հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դիմակայել ցանկացած մարտահրավերի: Մեր բանակն անսասան է, հզոր, ունենք հստակ քաղաքական գիծ, կայուն գաղափարախոսություն, գիտենք՝ ո՞ւր ենք գնում եւ ի՞նչ ենք անում: Հապշտապ քայլեր չենք անում, պահի ազդեցության տակ որեւէ հարց չենք կարգավորում, ամեն ինչը հաշվարկված է:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031