Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «Պետք է թույլ չտանք, որ այս ամենի պատճառով տուժի մեր դարավոր բարեկամությունը». «Չորրորդ իշխանություն»

Հունվար 20,2015 12:39

«ՉԻ»-ն զրուցել է ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի հետ:

 – Հաշվի առնելով թեկուզ հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ իրավապահ մարմինների, մասնավորապես, ոստիկանության, ԱԱԾ վատ աշխատանքը, երբ Պերմյակովին փնտրում էին ողջ Հայաստանով, բայց ձերբակալեցին ռուս սահմանապահները, ի՞նչ եք կարծում՝ հասունացել է միայն դատախազի հրաժարականը, թե՞ մյուս իրավապահ մարմինների ղեկավարների հրաժարականների ժամանակը եւս։

– Մենք այս հարցի վերաբերյալ քննարկումներ չենք ունեցել։ Բայց եթե լինի դրա անհրաժեշտությունը, ինչու չէ, մենք երբեւէ կաշկանդված չենք եղել որեւէ պաշտոնյայի հրաժարականը պահանջելու հարցում։ Ամեն ինչ ցույց կտա ժամանակը եւ սպասվող իրադարձությունները։

– Տեղի ունեցածը որոշակի հող է նախապատրաստել հակառուսական տրամադրությունների սերմանման համար։ Ի՞նչ է պետք անել՝ դրա դեմն առնելու համար, եւ ամենակարեւորը՝ ո՞վ պետք է դա անի։

– Մենք բոլորս պետք է թույլ չտանք, որ այս ամենի պատճառով տուժի մեր դարավոր բարեկամությունը։ Այս ամենի հետ մեկտեղ մենք պետք է լինենք չափազանց զգոն եւ կազմակերպված։ Շատերի նպատակն է սեպ խրել Հայաստան-Ռուսաստան ստրատեգիկ հարաբերությունների մեջ, բայց կարծում եմ՝ դա չի հաջողվի։ Այս ամբողջ համատեքստում մենք պետք է նաեւ բարձր պահենք մեր ազգային արժանապատվությունը։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հովսեփ says:

    Ինչ դարավոր բարեկամության մասին ա խոսքը: Ավելի ճիշտ կլնի ասել, դարավոր ճորտատիրություն, վասալություն: Մտածող մարդուն շատ ավելի պարզ ա, որ չկա ռուս-հայկական բարեկամություն: Դա միֆ ա, որը` այո, դարերով սրսկվել ա մեր գիտակցության մեջ, դարերով: Ու հետևանքներն աղետալի են, մասնավորապես էն հարցում, որ հայ ազգը զրկվել ա ինքնուրույն մտածելու ունակությունից` ռուսին դիտարկելով որպես իր միակ ու անփոխարինելի փրկիիչ: Իսկ ամենացավալին էն ա, որ էս հոգեբանությունը գերակայուն ա պետական ամենաբարձր մակարդակով:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031