Հունվարի 13-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 8 համարի երթուղային միկրոավտոբուսում գողացել են ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 88.000 դրամ, բանկային քարտեր` պատճառելով 98.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հունվարի 19-ին, ժամը 17.30-ին, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, Յան Ռայնիսի փողոցից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1960 թ. ծնված Աբրահամ Ք.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն
Կարդացեք նաև