Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդյոք Գյումրիում հնարավո՞ր է նոր լարվածություն, ընդվզման նոր դրսևորումներ. «168 ժամ»

Հունվար 20,2015 11:47

«Ճիշտ է, գյումրեցիները ներկայացրեցին պահանջներ, որ Պերմյակովի գործի քննությունն ընթանա Հայաստանում, որ այն իրականացնեն հայ իրավապահները, որ նա իր պատիժը կրի Հայաստանում, բայց այդ պահանջների հիմքում ընկած է այն անվստահությունը, որ եթե նրան դատեն Ռուսաստանում, որ եթե նա պատիժը կրի ռուսական կալանավայրում, նրան կարող են չափազանց մեղմ պատիժ սահմանել, նրան կարող են ազատել դեռևս դատարանի վճռով սահմանված պատժաժամկետից շատ շուտ։ Բայց ավելի գլոբալ առումով՝ գյումրեցիների բողոքն ուղղված է քաղաքում տիրող անտերության, բարձիթողի վիճակի դեմ, որը հնարավորություն տվեց, որ զինված հանցագործը կարողանա անարգել մտնել Ավետիսյանների ընտանիք, սպանել ընտանիքի անդամներին, և կարողացավ հեռանալ դեպքի վայրից ու թաքնվել»,- գյումրեցիների տրամադրություններն այսպես է նկարագրում «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը։

Արդյոք Գյումրիում հնարավո՞ր է նոր լարվածություն, ընդվզման նոր դրսևորումներ։ Որևէ մեկն այս հարցին չի կարող պատասխանել, որովհետև, ի տարբերություն մյուս դեպքերի, երբ կան հստակ կազմակերպիչներ, Գյումրիի բողոքի ցույցերը չունեն կոնկրետ կազմակերպիչներ, և ամեն ինչ տեղի է ունենում ինքնաբուխ։

«Հունվարի 12-ին էլ Գյումրիում ամեն ինչ խաղաղ էր, և ոչ ոք չէր պատկերացնում, որ հաջորդ երկու օրերին կարող են լինել բողոքի գործողություններ և ընդհարումներ ոստիկանության հետ։ Այսօր էլ քաղաքում մեռելային լռություն է, որովհետև մարդիկ շոկի մեջ են։ Մարդիկ յոթ օր ապրել են լավատեսությամբ, ապրել են հույսով, որ Սերյոժան կապաքինվի, որ դա կլինի իրենց հաղթանակը մարդասպանի նկատմամբ, բայց հիմա ստացվում է, որ մարդասպանը կրկին հաղթում է։ Դրա համար շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կարող է լինել վաղը կամ մյուս օրը»,- մեր հարցին ի պատասխան՝ ասում է Թումասյանը։

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031