Նաիրիտցիներից բացի նախագահական նստավայրի դիմաց այս պահին հացադուլ է սկսել Առուշանյանների ընտանիքը: Նրանք այստեղ հավաքվել են հարեւաններով եւ ամբողջ գերդաստանով:
Աշոտ Առուշանյանը «Մանանա Գրեյն» ընկերության նախկին աշխատակից է, որը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել գողությանն օժանդակելու մեղադրանքով:
Չնայած գործը դեռ գտնվում է վճռաբեկ դատարանում, բայց Առուշանյանի հարազատները պնդում են, որ իրենց որդին անմեղ է եւ ազատազրկման է դատապարտվել սուտ ցուցմունքի հիման վրա:
Առուշանյանի մայրն ասաց, որ իր հետ հացադուլ սկսած ազգականներից մի քանիսը առողջական խնդիրներ ունեն եւ հնարավոր է հացադուլի ընթացքում վատանան: «Եթե նրանց հետ ինչ-որ բան պատահի, մեղքը նախագահի ու կառավարության վրա թող մնա»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Առուշանյանները խոստանում են չհեռանալ ու չդադարեցնել հացադուլը մինչեւ իրենց խնդրին լուծում չտրվի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Նայեք, պրիզման փոքր է, ձեզ էլ …մի բան չհանի:Նախագահ ունե*ք:Բա չունենայիք, որ բզկտվող արևի դարում մի ճրագի լույս էլ ձեզ բաժին հասներ:Հեյ, ո*վ կա այստեղ…