WBC վարկածով ծանր քաշային կարգում աշխարհի նոր չեմպիոն, ամերիկացի Դեոնթեյ Ուայլդերը գոտու համար պայքարում շաբաթ օրը Լաս-Վեգասում միավորներով հաղթել է կանադացի Բերմեյն Սթիվերնին: Սակայն հաղթանակը նրան հեշտ չի տրվել: Մարտի ժամանակ ապագա չեմպիոնը կոտրել է ձեռքը, իսկ դրանից մեկ օր առաջ աչքն է վնասած եղել: «Ձախ ձեռքս կոտրեցի 3-րդ թե 4-րդ ռաունդում, դրա համար էլ մենամարտում էի մեկ ձեռքով: Իսկ եթե ճշմարտությունը մինչեւ վերջ ասեմ, տեսնում էի մեկ աչքով, քանի որ նախորդ օրը վնասել էի ձախ աչքս», – հայտարարել է Ուայլդերը RingTV-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ