Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբը խորապես ցնցված է Գյումրի քաղաքի Ավետիսյանների գերդաստանի դաժան սպանության առիթով, իր ցավակցություններն ու զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին, մտերիմներին, միաժամանակ մենք չափազանց մտահոգված ենք, որ սարսափելի ողբերգությունից հետո առ այսօր Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը ոչ համարժեք պահվածք է դրսևորում ստեղծված իրավիճակին:
Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբը պահանջում է անհապաղ միջոցներ ձեռք առնել և հանցագործության մեջ կասկածվող անձանց ՀՀ ազգային անվտանգության կոմիտեի մեկուսարան տեղափոխել՝ հետաքննությունը Հայկական կողմի միջոցով իրականացնելու համար, չբացառելով այլ շահագրգիռ կողմերի մասնակցությունը:
Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբը կիսելով ՀՀ քաղաքացիների արդարացի վրդովմունքը Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը՝ առաջարկում է հունվարի 21-ին միանալ ժողովրդին և համազգային սուգ հայտարարել:
Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ