Այս պահին նախագահական նստավայրի դիմաց ավելանում է իրենց աշխատավարձերը պահանջող «Նաիրիտի» աշխատակիցների թիվը: Նրանք բողոքի երթով նախագահական նստավայրի մոտ են գալիս Կասկադից:
Արդեն իսկ Բաղրամյան 26-ում տասնյակ նաիրիտցիներին է մոտեցել նախագահի նստավայրի նամակների ընդունման բաժնի աշխատակիցներից մեկը եւ լսել նրանց պահանջները: Աշխատակցուհին հիշեցրեց, որ 10 օր առաջ նախագահի աշխատակազմի ղեկավարը նրանցից մի քանիսին ընդունել է եւ տեղյակ են խնդրին: «Խոսում-խոսում են, բայց մի բան չեն անում, մեզ դատարկ խոստումներ պետք չեն, մեզ մեր աշխատավարձերը թող տան գնանք»,- պատասխանեց բողոքավորներից մեկը:
Մի ուրիշն էլ հարցրեց՝ իսկ նախագահը տեղյա՞կ է, եւ առանց լսելու նախագահականի աշխատակցի պատասխանը, մի ուրիշ նաիրիտցի պատասխանեց. «Որ տեղյակ է՝ ի՞նչ, խաբել են, խաբում են ու խաբելու են ժողովրդին»:
Մանրամասներն ավելի ուշ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ