Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի թեմի առաջնորդ. «Կարո՞ղ է Գյումրիի ժողովուրդը պատանդ է՝ այս թվացյալ հայ-ռուսական բարեկամությունը պահպանելու համար». «Ժողովուրդ»

Հունվար 20,2015 11:16

«Ժողովուրդ»-ը զրուցել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ:

 – Եթե գյումրեցիները կրկին փողոց դուրս գան, կրկին բողոքի ակցիաներով հանդես գան, պատրաստ ե՞ք նրանց կրկին հանդարտեցնել եւ տուն ուղարկել։

– Դա իմ ժողովուրդն է, եթե իմ ժողովուրդը պետք է լսի, ուրեմն կլսի, եթե չէ, ուրեմն չի լսելու, ես ի՞նչ ասեմ։ Համենայնդեպս, ես իր պահանջը հասկանում եմ ու ես իր պահանջը կիսում եմ ինչպես միշտ, ես դա ասել եմ, բայց նաեւ պետք չի այդ պահանջին հասնել արյունահեղությամբ։ Մեր արյունը չափազանց թանկ է, որ ինչ-որ մի վիժվածքի հանձնելու կամ չհանձնելու համար այն թափենք։

Ես չեմ կարող հավիտյան շանթարգել լինել, ես այստեղ շանթարգել չեմ աշխատում։ Ժողովրդի պահանջը մեծ չի, ես դրա համար հազար անգամ ասել եմ, ռուսական կողմին էլ եմ ասել։ Ժողովուրդն ասում է՝ հանձնեք Հայաստանի արդարադատությանը, ու եթե դա լինի, քաղաքը կհանդարտվի։ Ինչո՞ւ չեն անում դա, ես չեմ կարողանում հասկանալ, չեմ կարողանում ըմբռնել։ Եղածը մի մեծ բան չի, չգիտեմ, թե ինչո՞ւ այդ քաղաքական կամքը չկա ոչ մի կողմում, որպեսզի այդ հարցը լուծվի։ Թեկուզեւ՝ Սահմանադրության ինչ-որ մի սողանցքով, ինչ-որ մի խախտմամբ։ Վերջ ի վերջո, օրենքն է մարդու համար, եւ ոչ թե մարդն է օրենքի համար։

– Գուցե ՀՀ իշխանության ներկայացուցիչներն են մեղավոր, որ մենք այսօր այս պատկերն ունենք, կարելի՞ է ասել, որ նրանց անգործության հետեւանքով է, որ այսօր հանցագործը ՀՀ արդարադատությանը չի հանձնվում։

– Եթե անգամ մերոնք ջանք չեն թափում դրա համար, թող ռուսները հասկանան իրավիճակը ու ճիշտ եզրակացություն կատարեն, հիմա մենք կրակը չենք ընկել երկուսի ձեռքում էլ։ Էս ժողովուրդը հո պատանդ չի՞, կարո՞ղ է Գյումրիի ժողովուրդը պատանդ է՝ այս թվացյալ հայ-ռուսական բարեկամությունը պահպանելու համար։ Պատանդ ե՞նք մենք։

Ախր մեր իշխանություններից որեւէ բան չենք էլ լսում, որ իմանանք… չենք էլ իմանում՝ ի՞նչ են մտածում այս ուղղությամբ։ Երեւի ամեն ինչ կոտրել են գլխավոր դատախազի վրա, գլխավոր դատախազն էլ հազիվ այդքան կարող է անել:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031