ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր կեսօրին նախատեսված էին խորհրդարանական լսումներ Գյումրիի սպանությունների թեմայով։ Պատգամավորների հարցերին պետք է պատասխաներ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Ուշ երեկոյան, սակայն, հայտնի դարձավ, որ լսումները հետաձգվում են։ Հարցերին պատասխանել է պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։
– Պարոն Սահակյան, ինչո՞ւ հետաձգվեցին լսումները։
– Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան պատճառով։ Կարծում եմ, այս պահին ոչ նպատակահարմար է նման լսումներ անցկացնելը։ Կրկնում եմ՝ քննարկումները, որոնք կարող էին տեղի ունենալ, այս պահին, առնվազն, պետք է հետաձգել։
– Այսինքն՝ այդուամենայնիվ, որոշ ժամանակ անց դրանք տեղի կունենա՞ն։
Կարդացեք նաև
– Հանձնաժողովը ինքն է որոշում։ Ես կարծում եմ, որ այո, մենք կրկին նիստ կհրավիրենք եւ լսումները տեղի կունենան։
– Մոտավոր ժամկետ դեռ հայտնի չէ՞, թե՞ փոքրիկի հուղարկավորությունը տեղի կունենա, եւ դրանից անմիջապես հետո նոր այդ լսումները կկազմակերպվեն։
– Հուղարկավորությունից հետո, կարծում եմ, այո։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում