Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես է «լողում» դրամը. «Հայկական ժամանակ»

Հունվար 20,2015 10:46

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, անցած շաբաթ մեր բանկերը, բոլորով միասին, գնել են 103.5 միլիոն դոլար եւ վաճառել 162,5 միլիոն դոլար։ Այլ կերպ ասած, միայն մեկ շաբաթվա ընթացքում բանկերից անվերադարձ դուրս է եկել 59 միլիոն դոլար։ Իսկ դա նշանակում է, որ բանկերում մոտ 59 միլիոն դոլար կար ու հիմա չկա՝ այն վերածվել է դրամի։ Իսկ որտեղի՞ց բանկերին այդ հսկայական ծավալներով արտարժույթը եւ ինչո՞ւ են նրանք այս խառը ժամանակներում այդքան հեշտ բաժանվել 59 միլիոն դոլարից։ Սա հասկանալու համար ներկայացնենք ԿԲ-ի հրապարակած մեկ այլ տվյալ։

Ըստ ԿԲ հաղորդագրության, անցած շաբաթ «միջբանկային շուկայում իրականացվել է 56 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք…»։ Այսինքն՝ բանկերը իրար մեջ 56 մլն դոլար են առել ու վաճառել։

Բայց միջբանկային շուկայի ամբողջ հմայքն այն է, որ դրա խաղացողներից մեկը ՀՀ կենտրոնական բանկն է։ Այսինքն՝ եթե ԿԲ-ն բանկերին վաճառում է գումար, ապա դա նույնպես արձանագրվում է որպես միջբանկային գործարք։ Եվ եթե ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ անցած շաբաթ միջբանկային շուկայում տեղի է ունեցել ուղիղ 56 միլիոն դոլարի գործարք առանց «պոչերի», ապա բավականին մեծ վստահությամբ կարելի է պնդել, որ սա հենց ԿԲ-ի՝ բանկերին վաճառած արտարժույթն է։ Այսինքն՝ մի որեւէ եղանակով ԿԲ-ն 56 միլիոն դոլար է տվել բանկերին եւ այդ գումարով էլ վերջիններս գրեթե ամբողջությամբ փակել են շաբաթվա ընթացքում նրանց կողմից իրականացրած դոլարային գործարքների «բացասական մնացորդը» վերը նշված 59 միլիոն դոլարը։

Այլ կերպ ասած, եթե ճիշտ է այն պնդումը, որ միջբանկային շուկայում իրականացված 56 միլիոն դոլարի «հեղինակը» Կենտրոնական բանկն է, ապա կնշանակի, որ ԿԲ-ն արտարժութային հսկայածավալ ինտերվենցիա է իրականացրել դրամի կայունությունը մեկ շաբաթ պահպանելու համար։

Եվ եթե դա այդպես է, ապա չենք կարող խոսել դրամի «ազատ լողացող» փոխարժեքի մասին։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031