Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Հուղարկավորության ժամանակ ես եղել եմ ժողովրդի մեջ». «Հրապարակ»

Հունվար 20,2015 10:43

Ծնունդով գյումրեցի, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն ընդհատակ չի անցել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդին հաջորդող օրերին, նա եղել է Գյումրիում եւ զրուցել շատերի հետ, պարզապես լրատվամիջոցները չեն նկատել նրան։ Այդ մասին փոխանցեց ինքը՝ պատգամավորը։

 – Պարոն Նիկոյան, ինչո՞ւ իշխանություններն այդքան երկչոտ ու անտարբեր պահեցին իրենց այս ահասարսուռ միջադեպի վերաբերյալ։

– Ես իմ մասին կարող եմ ասել, իմ վարքագիծը պայմանավորված չէ նրանով, թե ինչպես կգնահատի մամուլը, որովհետեւ մամուլը կգնահատի այնպես, ինչպես ինքն է ուզում, եւ որը կարող է բացարձակապես կապ չունենալ տվյալ իրողության հետ։

Ես եղել եմ Գյումրիում, կանգնել եմ ժողովրդի մեջ, այդ ամբողջ արարողության ընթացքում կանգնել եմ մարդկանց մեջ, հետո շրջել հրապարակում, եկեղեցամերձ շրջանում, որտեղ մարդիկ կուտակված էին, զրուցել-խոսել ենք, հանդիպել ենք ծանոթների հետ, որից

հետո շատ երկար խորհրդակցել ենք, քննարկել իրավիճակը Շիրակի թեմի առաջնորդի հետ։ Մնացածը, թե ինչպիսի գնահատականներ կտա մամուլը կամ որեւիցե մեկը…

– Բայց ամենավտանգավոր պահին Դուք ժողովրդի կողքին չէիք, ցուցարարների եւ ոստիկանների բախման ժամանակ կային այլ պատգամավորներ, բայց Դուք՝ ոչ։

– Ոոոչ, ես այնտեղ եմ եղել, հուղարկավորության ժամանակ ես եղել եմ ժողովրդի մեջ, բազմության մեջ կանգնած եմ եղել մենակ, միայն դրանից հետո եմ ես հանդիպել իմ գործընկերներին, ծանոթներին, Ռուբիկ Հակոբյանին եւ այլոց… Մի խոսքով, ես այդ ամենը չեմ անում մամուլի համար, ինձ բացարձակապես պետք չէ մամուլի գնահատականը։ Ինձ պետք է իմ հոգու պարտքը, իսկ իմ հոգու պարտքը ես տվել եմ այնպես, ինչպես գտել եմ ճիշտ:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սառնաղբյուր says:

    Նիկոյանը գյումրեցի չէ:
    Նա Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031