Դեպքը տեղի է ունեցել լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի խաղարկության փուլում, ուր ամերիկացին եկել էր իր ընկերուհուն՝ Լինդսի Վոնին, երկրպագելու:
Հաղթելով հսկա ոլորավայրէջքում՝ Վոնը բարձրացել է պատվո պատվանդան, որին մոտեցել է նաեւ Վուդսը: Այդ ժամանակ մի օպերատոր հսկա տեսախցիկն ուսին ցանկացել է կտրուկ շրջվել ու պատահաբար հարվածել է գոլֆիսի դեմքին, ինչի հետեւանքով վերջինի ատամը կոտրվել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ bleacherreport.com-ի