Մենք մեր պարտքն էինք համարում մտածել նրա մասին, աղոթել նրա համար, արդարադատություն պահանջել հանուն նրա, մենք հույս ունեինք, որ գոնե այդպես, որ գոնե դրանով կարող ենք որպես պետություն և հասարակություն քավել մեր մեղքը նրա ու ընտանիքի առաջ, որ չենք կարողացել ունենալ բավարար անվտանգություն, որ չենք կարողացել կանխել ողբերգությունը: Եվ հույս ունեինք, որ նա ապրելով մեզ կների, որ նա հաղթելով մահին, թողություն կտա մեր մեղքերին, մի փոքր թողություն, կյանքի իր այդ ահռելի ուժով:
Հիմա նա մեզ կնայի երկնքից, ու հեռանալով նա մեր վրայից ոչ միայն չի հանել պարտավորությունն իր առաջ, իր անմեղ ընտանիքի առաջ, այլ է՛լ ավելի է ծանրացրել այն՝ պարտավորությունը: Պարտավորությունը հետամուտ լինել ողբերգության լիարժեք բացահայտմանը, արդարադատության լիարժեք իրականացմանը, նաև ազգային, պետական, մարդկային արժանապատվությանը, որպեսզի հաջորդ անգամ մենք չկանգնենք նման ողբերգության և ոճրագործության դաժան ու սահմռկեցուցիչ փաստի առաջ:
Մենք պարտավորություն ունենք յոթը անմեղ զոհերի հոգիների առաջ՝ պարտավորություն կերտել այն Հայաստանը, որտեղ քաղաքացիների քունը կընդհատվի միայն արևի խաղաղ ճառագայթով:
Գնաս բարով, մեր սիրելի, մեր փոքրիկ հրեշտակ՝ Աստված կլուսավորի, քո երկնային ճանապարհը հարազատներիդ հետ:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում