Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երջանիկ Աբգարյան. «Ծառուկյանը մեր ժողովրդին պետք է փրկի իր նախագահ դառնալու վտանգից». «Հրապարակ»

Հունվար 20,2015 10:17
erjanik abgaryan

Ծառուկյանի նախագահական եւ ընդդիմության լիդերության մասին հավակնություններին քաղաքական գործիչ Երջանիկ Աբգարյանն արձագանքեց. «Ծառուկյանը քաղաքականությունից շատ հեռու մարդ է եւ բացարձակապես չի տիրապետում այն գիտելիքներին, առանց որոնց անհնար է պաշտպանել հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը։

Եթե Ծառուկյանն իսկապես մի մատնաչափ հայրենասիրություն ունի, մեր ժողովրդին պետք է փրկի իր նախագահ դառնալու վտանգից։ Նորմալ երկրում եթե բիզնեսն ուզում է որոշակի ազդեցություն ունենալ իշխանության մեջ, նա իր թեկնածուն աշխատում է ընտրել առկա քաղաքական ուժերի գործիչներից։ Իմ բարի խորհուրդն է՝ ծիծաղելի դրության մեջ չդնել ո՛չ Հայաստանին եւ ո՛չ էլ ինքն իրեն»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ says:

    Հիանալի է ասված։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031