Ավետիսյան ընտանիքի զոհերի թիվը դարձավ 7. սահմռկեցուցիչ հանցագործության զոհը դարձավ նաեւ փոքրիկ Սերյոժան: Ցանկացած մարդ, որը մսից եւ արյունից է, չի կարող իր սիրտը չբռնել՝ այդ ահավոր լուրը լսելուց, փոքրիկի լուսանկարը տեսնելուց: Բայց որքան էլ վշտացած լինենք, պետք է մեր վիշտը տանենք արժանապատվորեն, զուսպ, առանց ավելորդ խոսքերի:
Այսօր, իհարկե, մեծ է գայթակղությունը «ներսում» մեղավորներ փնտրելու, «թշնամիներ» բացահայտելու, ողբերգության ֆոնին ինչ-որ սուր գնահատականներով առանձնանալու: Դա արվում է ոչ միայն քաղաքական պատճառով: Շատ պարզ հոգեբանական մեխանիզմ կա՝ վիշտը վերապրել, վշտից շեղվել՝ ինչ-որ «հարմար» թիրախ ընտրելով, խոսել ոչ թե բուն ողբերգության, այլ դրան ուղեկցող երեւույթների մասին: Եվ քանի որ այսօր այդ վշտով ապրում է ոչ թե մի ընտանիք, այլ ամբողջ ազգը, շատ բնական է, որ մենք ուզում ենք մեր ուշադրությունը շեղել «հարակից» թեմաների վրա:
Բայց ինչպես ցանկացած այլ իրավիճակում, այստեղ էլ որեւէ բանի կարելի է հասնել ուժերի կենտրոնացմամբ՝ ոչ թե կողմնակի խոսակցություններով ու աղմուկով: Արդեն առիթ եմ ունեցել ասելու՝ մի քանի հարյուր հազար մարդ Ազատության հրապարակում լուռ, կազմակերպված, հստակ պահանջներով, առանց ճառերի եւ վանկարկումների, միայն պաստառներով շատ ավելի ուժեղ սթափեցնող նշանակություն կունենա մեր եւ ռուսաստանյան իշխանությունների վրա, քան աղմուկ-աղաղակը, ձվեր եւ քարեր շպրտելը:
Կրքեր բորբոքելը, արյուն եւ Լինչի դատաստան պահանջելը հիմա շատ հեշտ է: Միայն թե դրա արդյունավետությունը չի բերի մեր ակնկալած արդյունքների: Եվ հակառակը՝ մեր զուսպ պահվածքը տասնամյակներով, եթե ոչ դարերով ստվեր կգցի նրանց վրա, ովքեր ցանկանում են այդ հանցագործությունը պարտակել (եթե այդպիսի ցանկություն կա): Դա համընդհանուր օրինաչափություն է: Օրինակ՝ ինչ էլ ասեն կամ անեն ադրբեջանցիները, նրանց վրայից չի ջնջվի Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի արյունը՝ այնքան ժամանակ, մինչեւ որ իրենք, այո՝ հենց իրենք, ոչ թե ինչ-որ միջազգային ատյան, օրինական ճանապարհով չպատժեն ոճրագործներին, չապաշխարեն եւ ներողություն չխնդրեն: Բաքվի ջարդերը տեղի են ունեցել ուղիղ 25 տարի առաջ: Բայց դրանք հիշվելու են նաեւ 250 տարի հետո:
Դառնալով այս օրերի սպանդին՝ ասեմ, որ ինձ պետք չի, որ այդ արարածը սատկի (ներեցեք, ուրիշ բառ չեմ գտնում): Ինձ պետք է, որ գործն ամբողջությամբ բացահայտվի՝ ոչ միայն մարդասպանի, այլեւ կոռուպցիայի եւ անօրինականությունների մեջ թաղված «ռազմաբազայի» առումով: Իսկ դրա համար պետք է հաղթահարել ցավը, կենտրոնացնել ուժերը եւ մտածել: Մտածել ողջերի մասին:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Միանւմ եմ Ձեր խորհուրդին…
Չի բացահայտվի ոչ մի պարագայի’ Հոկտ 27 Մարտ1-ի շարքում է “նույնի կատարմամբ”: Իսկ զուսպ, հստակ կարգախոսով ցույցի առումով ճիշտ է անշուշտ:
Ճիշտ ես, Արամ, էս ոճիրը որպես խարան կմնա նրանց ճակատին։ Յոթ նահատակները որպես յոթ վերք կմնան ինձ համար ևս։ Երևի երբեք չեմ մոռանա, էնքան ազդված եմ։ Բայց ուրիշներին Ազատության հրապարակ ցույցի ճամփելու փոխարեն, քո գործը արա։ Մի հատ հարց ուղարկի, գրավոր, հյուպատոսություն, բազա, դատախազություն, թե քանի սպա է, որ պատասխանատու են էդ վիժվածքի համար, ձերբակալված։ Լրագրող է՞ք։ Մի հատ հետաքննեք, թե ինչ ա կատարվել։ Օրինակ, հաստատ չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ եթե պաշտոնապես սուգ չի հայտարարված՝ օտար երկիրը ոչ մի արարողակարգով չի կարող ցավակցել։ Էն պալկովնիկը ոն՞ց ա շաբաթը մեկ ցավակակցում։ Կարող ե՞ք պարզել և հրապարակել։ Զգույշ եղեք, որովհետև կարող եք պարզել, որ սուգ չհայտարարելու իրական պատճառը էն ա, որ հանկարծ ղայդին երկրները ցավակցություն չհայտնեն ռուս «զինվորի» գազանության համար։
Մի հատ էլ խնդրանք՝ տեղեկատվության առումով։ Դիրքը լքելու և երկու և ավելի մարդ մարտական զենքով սպանելու դեպքում, ի՞նչ պատիժներ են նախատեսված, Հայկական բանակում, անմիջական հրամանատարին, զորամասի հրամանատարի անձնակազմի հարցերով տեղակալին և զորամասի հրամանատարին։ Պարզեք, հրապարակեք, խնդրում եմ։
Ժողովուրդ որևէ մեկը կարող է՞ բացատրել թէ սա ինչ է նշանակում կամ ո՞վ/ի՞նչն է սրանց հետևում կագնած
https://vk.com/antimaidan__zaria
https://vk.com/public84832666
Ինտերնետից գտա սրանց մասին այսպիսի տեղեկություն:
движение “Антимайдан” было создано в России в начале января. Оно заявило о борьбе с “пятой колонной” и поставило своей целью путем провокаций противодействовать акциям протеста. Символ движения — георгиевская ленточка.
բայց կարծես արդեն թե արդեն չեն էլ թաքցնում, որ իրենք հետապնդում են անկարգություններ հրահրել, որպեսզի հետո սկսեն պղտոր ջրում ձուկ որսալ:
Հայի հոգեբանությունը ռուսի հանդեպ կփոխվի: Հայի հոգեբանությունը ի՛ր ու իր երկրի հանդեպ նույնպես պիտի փոխվի: Այս սպանդը դեռ շատ բան կփոխի:
Այո, եկեք մտածենք ողջերի մասին…
Երեւացող պատկերը հետեւյալն է՝ սա ահավոր պրովակացիա էր, նպատակների մասին կարելի է չխոսել: Ընտրված թիրախն ու ասիական սադիզմը, թողած հստակ հասցեն ու պրիմիտիվ հաշվարկը կարող են վկայել այն ծրագրող ուղեղի որակի ու ծագումնաբանության մասին: Ռուսները ամեն գնով պահում են հանցագործին շատ պարզ պատճառով – հետեւը շատ հարցեր կան պարզելու, արդեն երեւում է թե ովքեր են խառնվել: Հավանաբար շուտափույտ դատ կանեն, մարդկանց որեւէ կերպ հանգստացնելու համար, որից հետո դրան անպայման կտանեն ավելի ապահով տեղ, հետաքննությունը շարունակելու համար: Պետք է հասկանալ, որ այդ անասունը գործիք է եղել, իսկ նենգավոր թշնամուն դեռ հարկավոր է հասնել: Էմոցիաները այստեղ կարող են միայն վնասել, որքան էլ դժվար է զայրույթն ու վիրավորանքը զսպել: Միաժամանակ սա պիտի մեծ զգուշացում լինի: Այս ծրագիրը կարող է շարունակություն ունենալ: Ասենք՝ «հայերն» էլ այստեղ կամ այնտեղ են մի ցնցող բան անում նրանց գլխին, որպես պատասխան, եւ այսպես գնում է իրենց ուզածով: Սրանք ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՆ, ՈՐՈՆՑ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆՔ!
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/01/20/533831/
© 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից