ՌԴ դեսպանության հայտարարությունը Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ
«Սգում ենք ամբողջ հայ ժողովրդի հետ:
Մինչեւ վերջին րոպեն հույս ունեինք եւ աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին հայ եւ ռուս բժիշկները: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, թեեւ մենք բոլորս շատ սպասում եւ հավատում էինք:
Երեխայի կորուստը սարսափելի վիշտ է: Չկան այնպիսի բառեր, որոնք կարող են ինչ-որ կերպ թեթեւացնել սարսափելի ողբերգության ցավը: Բայց այդ պայմաններում էլ պետք է մարդ մնալ: Մեծամասնությունը դա հասկանում է: Սուգը դա ողբ է եւ աղոթք:
Կարդացեք նաև
Մենք բոլորս պետք է տեղի ունեցած ողբերգությունից դասեր քաղենք եւ անենք ամեն ինչ, որ նման բան այլեւս չկրկնվի: Կարող ենք հավաստիացնել, որ հանցագործը եւ նրանք, ովքեր կարող էին նրա թիկունքին լինել, արժանի պատիժ կստանան»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ: