Փոքրիկ Սերյոժյայի մահվան լուրը ցնցել է գյումրեցիներին. Ավետիսյանների սպանված ընտանիքի սուգն ապրող քաղաքի բնակիչները էլ ավելի են զայրացել, գյումրեցիների զայրույթը զսպելն անհնարին է, ամենուր ողբ ու լաց է, անգամ ոստիկանության շենքի մեջ: Այս պահին Ավետիսյանների տան դիմաց մոմավառություն է. ծանոթ, թե անծանոթ, լսելով փոքրիկ Սերյոժայի մահը, մոմերը ձեռքերին, բարձրաձայն լացելով կամ հայհոյելով շտապում են Մյասնիկյան 188 տուն, որտեղ կատարվել է դաժան սպանությունը:
Հարևանների վիճակը բառերով ներկայացնելն անհնար է, նրանք պահանջում են ոճրագործին հանձնել հենց հարևաններին, որ մարմնի մասերը կտոր-կտոր անեն: «Բերեք տվեք ինձ, խնդրում եմ, բերեք կտորների բաժանեմ, որ հասկանա իր արարքի դաժանությունը»,-ասում էր հարևաններից մեկը:
Կարդացեք նաև
Ոստիկանները հսկում են Ավետիսյանների տան մուտքը: Մոմավառության եկած քաղաքացիներից մեկն էլ իր համոզմունքը հայտնեց, որ Ավետիսյանների սպանված ընտանիքի անդամների հոգիները թույլ չտվեցին, որ փոքրիկ Սերյոժան կենդանի մնար: «Տեսան, որ քոռ ու փուչ աշխարհ է, չկա արդարություն, տարան իրենց փոքրիկին էս աշխարհից, փուչ է էս աշխարհը, սուտ է»,-ասաց մոմավառության եկած երիտասարդը:
Մանրամասները՝ տեսանյութերում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ