Սրտի խոր կսկիծով տեղեկացա, փոքրիկ Սերյոժայի մահվան մասին: Մինչև վերջին վայրկյանները հավատով էի լցված, որ մեր համաքաղաքացի ուժեղ փոքրիկը կհաղթահարի չարիքին, կապաքինվի ու ինքն էլ կվառի ու վառ կպահի Ավետիսյանների ընտանիքի հանգած օջախի լույսը: Ցավում եմ, չստացվեց:
Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին, գյումրեցիներին, հայ ժողովրդին: Այս անդառնալի, սարսափելի կորուստը բոլորինս է:
Պետք է խոհեմություն ցուցաբերենք այս փորձության պահին: Աստված մեզ բոլորիս ուժ տա:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան
Կարդացեք նաև