ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է փոքրիկի` Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:
Ցավակցականում ասված է.
«Տեղեկացա, որ հանգավ Ավետիսյանների ընտանիքի վերջին լույսը։ Ցավոք, մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը։ Ցավակցում եմ մեր ողջ ժողովրդին, ուժ և տոկոնություն եմ մաղթում բոլորիս»։
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Ուշացած «ցավակցությունները» հերիք չէ. պաշտոնապե՛ս սգի օր պիտի հայտարարել:
Էս պատմությունը ցույց տվեց հայ-ռուսական հարաբերությունների ողջ ողորմելիությունն ու թշվառությունը: ՀՀ պետական մարմիններն իրենց ողջ մերկությամբ հառնեցին հասարակության առաջ: Ճոռոմ-ճոռոմ ճառերը փուչիկի նման պայթեցին: ՀՀ պետության ղեկավարությունը ցույց տվեց, որ ի վիճակի չէ պաշտպանելու իր քաաքացիներին ոչ միայն սահմանին, այլևս նույնիսկ թիկունքում ու ռազմավարական “դաշնակցի” ոտնձգություններից: Ամոթ, մեծագույն ամոթ: Իսկ պատճառների պատճառն այն է, որ մենք չունենք ինքնիշխանություն: Ինքնիշխանության կորուստը, ցավոք սրտի, միշտ հանգեցնելու է նման ողբերկական իրադարձությունների: Սերժն ու իր ոհմակը միամտաբար կարծում են, թե տրվելով պուտինյան Ռուսաստանին, անվտանգություն են ապահովում երկրի ու հասարակության համար: Իրականում սակայն, ապահովություն ու անվտանգություն ապահովում են միայն իրենց, իրենց սերունդների ու օլիգարխիկ շրջապատի համար: