Հունվարի 18-ին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս Չոփուրյանը պատարագ մատուցեց հունվարի 12-ին Գյումրիում սպանությունների զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին:
Պատարագից հետո ելույթի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով իր ցավակցությունը հայտնեց Գյումրիում տեղի ունեցած սպանությունների կապակցությամբ և դատապարտեց կատարված հանցագործությունը:
Հոգեհանգստյան արարողությունից հետո հայ համայնքի ներկայացուցիչները Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ ծաղիկներ դրեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ:
Այնուհետև եկեղեցու բակում Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մեծ մոմերով «Գյումրի» գրեցին, ինչը կոչված էր հավերժացնելու սպանության զոհերի հիշատակը: Այս հուշակոթողը միջոցառման ողջ ընթացքում լցվեց ժողովրդի կողմից վառվող մոմերով, որոնք եկել էին իրենց հարգանքը մատուցելու Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքին:
Կարդացեք նաև
Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից հետո Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի առջև մի քանի օր շարունակ քաղաքի բնակիչների կողմից ծաղիկներ և մանկական խաղալիքներ են դրվում:
ՀՀ ԱԳՆ