Մեկ շաբաթ փոքրիկ Սերյոժայի կյանքի համար պայքարող բժիշկ Նիկոլայ Դալլաքյանը դիմում է գյումրեցիներին, որոնց շրջանում լուրեր են տարածվել թե փոքրիկն շատ ավելի շուտ է մահացել, քան պաշտոնապես այդ մասին տեղեկացրել են. «Մի հավատացեք այդ հեքիաթներին, այն ինչ խոսում են, իրականությանը չի համապատասխանում: Փոքրիկի սիրտը կանգ է առել ժամը 17.02-ին: Մինչեւ վերջին վայրկյանը պայքարել ենք»:
Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ասաց նաեւ, որ այս օրերին Սերյոժայի հետ կապված բոլոր գործողությունների մասին մանրամասն տեղեկություններ են տրամադրել:
Նշենք, որ Գյումրիում լուրեր էին շրջանառվում, որ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը մահացել է առավոտյան, մինչդեռ այս լուրը չեն հրապարակում, իբր հանրության շրջանում ավելորդ լարվածությունը կանխվի:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաններից էլ Aravot.am-ին վստահեցրին, որ նման բան չկա, եւ Գյումրիում տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. «Տրամաբանություն եւ իմաստ էլ չկա, ինչո՞ւ պիտի այդպես վարվեին մասնագետները: Պետք չէ մարդկանց մոտ թյուր կարծիքներ ստեղծել: Մեր մասնագետները համագործակցել են աշխարհի առաջատար կլինիկաների մասնագետների հետ, տեսակապի, հեռաբժշկության միջոցով Իսրայելի, Գերմանիայի լավագույն մասնագետների հետ աշխատել են: Չկա մի գործողություն, որ դրսում կանեին, իսկ մենք չենք արել: Ամեն ինչ արվել է բարձր պրոֆեսիոնալ մակարդակով»:
Սերյոժա Ավետիսյանի մահվան լուրն առաջինը լսել է փոքրիկի հորաքրոջ սկեսրայրը, որը ամեն օր անընդհատ եղել է հիվանդանոցում: «Ես պիտի իրան պապիկ լինեի, հարս էր որդեգրելու Սերյոժային, էն էլ գնաց իրա ծնողների, ընտանիքի մոտ: Հարսիս` Սերյոժայի հորքուրին դեռ չենք էլ ասել»,-Aravot.am-ի հետ զրույցում արտասվելով պատմեց Սերյոժայի հորաքրոջ սկեսրայրը:
Նրա խոսքերով` «Հեսա Սերյոժային էլ տանելու ենք դնենք իրա հարազատների կողքը: Հիմա Գյումրիում չեք պատկերացնի ինչ վիճակ է, բոլորը, մի ամբողջ ազգ հույս ուներ, որ կապրի: Սարսափելի է, անտանելի ցավ է»:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրում հրազենով սպանվել են Ավետիսյանների 6 անդամները, իսկ 6 ամսական Սերյոժային փորձել էին սպանել հրազենի սվինով: Փոքրիկը մեկ շաբաթ Երեւանի Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնում բժիշկների օգնությամբ պայքարում էր ապրելու համար, սակայն այսօր 17.02-ին նրա սիրտը կանգ առավ: Ավետիսյանների դաժան սպանության համար կասկածվում է Գյումրի 102-րդ ռուսական ռազմաբազայի դասալիք Վալերի Պերմյակովը, որը փորձել է փոխուստի դիմել եւ անցնել հայ-թուրքական սահմանը, սակայն նրան ռուս սահմանապահները բռնել են եւ հանձնել ռուսական կողմին: Պերմյակովը կալանավորված է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ինչ տխուր է: Նրա հետ մահացավ նաև հայ-ռուսական «դարավոր բարեկամությունը»:
1.500.000 + 7
Ցնցելը մեղմ է ասուած: Մարդ չի հասցնում արտասուքը սրբի :’-(
Ահա Տիրոջ խօսքերը. «Այն վէմը, որ շինողներն անարգեցին, նա՛ է, որ եղաւ անկիւնաքար.
Եւ ով այս վէմի վրայ ընկնի, կը փշրուի, եւ ում վրայ այն ընկնի, նրան կը ճզմի»։
Եւ փոքրիկի մահը այն անկիւնաքարն է, որ փշրելու է անարգողին:
Ճշմարիտ եմ ասում՝ բազում կայսրութիւններ, որ անարգեցին այս ազգը, առ յաւէտ կորան երկրի երեսից: Այս մէկը բացառութիւն չի լինելու:
Այս արդարի մահը այն անսահման հաւատն է սնուցում, թէ պիտի իրականանան այս խօսքերը:
ՅԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՅ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ: ԱՄԷՆ,,
Շատ սոսկալի ցավ է։
Թե կուզես՝ լռի՛ր
Թե կուզես՝ ոռնա՜,
Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ:
Թե կուզես՝ խցիր բերանդ բարձով,
Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.
Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն,
Հավատացյալ չես՝ աստծուն հավատա.
Это геноцид я не веру какой то солдат это ФСБ 100% заранее было осуществлено мир опасностей земляке бути осторожнее оне способен на всю ясли детей не щадят вас 100% уложат всех
Это 100% геноцид (ФСБ) это почерк это оне спасобны даже детей не шедяат