Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերյոժայի կյանքը Սանկտ Պետերբուրգից փրկելու եկած պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը հիվանդանոցից տխուր հեռացավ. (Տեսանյութ)

Հունվար 19,2015 20:52

«Բժիշկներն ամեն ինչ արեցին, որ Սերյոժայի կյանքը փրկեն, բայց փոքրիկը ցանկացավ գնալ իր ծնողների մոտ»,-«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում Սերյոժա Ավետիսյանի մահանալուց հետո 1-2 ժամ անց ասաց կենտրոնի գլխավոր տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:


Բժիշկ Դալլաքյանը, որը Սերյոժայի կյանքի համար պայքարող բժիշկների թիմի հետ 7-րդ օրն է, կարելի է ասել, չեն քնում եւ չեն հեռանում փոքրիկի մահճակալի մոտից, լրագրողների հետ զրույցում մի կերպ էր հուզմունքը զսպում: Սերյոժայի մահանալու րոպեներից ինչ-որ մանրամասներ հրապարակելուց, պարոն Դալլաքյանը չէր կարողանում աչքերը բարձրացնել եւ տեսախցիկներին նայել:

Luso-3

«Տեղեկացնեմ Հայաստանի բնակիչներին, սփյուռքի մեր հայրենակիցներին բոլոր բարի մարդկանց, որոնք դժբախտության այս օրերին իրենց օժանդակությամբ մեր կողքին են եղել, փոքրիկ Սերյոժայի կյանքի համար մեկշաբաթյա պայքարը ավարտվեց նրանով, որ այսօր ժամը 17-ն անց երկու րոպեին երեխայի կյանքը ավարտվեց»:

Բժիշկ Դալլաքյանի խոսքի մանրամասները` տեսանյութում

Լուրը լսելուն պես հիվանդանոց էին շտապել Սերյոժայի հարազատները, որոնք հիվանդանոցի բակում լաց էին լինելում: Նրանցից ոմանք բարձրացան հիվանդանոցի 3-րդ հարկում տեղակայված վերակենդանացման բաժանմունք` բուժքույրերին խնդրելով մի վերջին անգամ հրաժեշտ տալ երեխային: Սերյոժայի հարազատները նաեւ ցանկանում էին երեխային բուժող բժիշկներին տեսնել` փոքրիկի կյանքի վերջին րոպեներից մանրամասներ ճշտելու:


Ճնշող մթնոլորտ էր նաեւ Նիկոլայ Դալլաքյանի առաջին հարկում գտնվող աշխատասենյակում, որտեղ հավաքվել էին Ռուսաստանից ժամանած բժիշկները, որոնց թվում էր նաեւ օրեր առաջ Սերյոժային վիրահատած հայազգի պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը: Պրոֆեսորը, բավականին անտրամադիր դուրս եկավ եւ նստելով իրեն հատկացված ավտոմեքենան հիվանդանոցից հեռացավ:

Luso-2

Luso_4

Ռուսազգի պրոֆեսորներից մեկը, որը դեռ սպասում էր բժիշկ Դալլաքյանի աշխատասենյակում, նույնպես, չցանկացավ, որեւէ բան ասել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031