Aravot.am-ը ԿԳ նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանին խնդրեց կարծիք հայտնել կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ կրթական հաստատությունների վարկանիշավորման (schoolrate.armedu.am) վերաբերյալ նկատառումների մասին:
«ՀՀ ԿԳ նախարարությունը երբեք էլ չի հայտարարել, որ դպրոցների գործունեության գնահատման հիմնական գործիքը հենց վարկանիշավորումն է, նախարարությունը միշտ էլ հայտարարել է, որ վարկանիշավորումը հասարակությանն ավելի մատչելի տեղեկատվություն տրամադրելու գործիք է, կոնկրետ ցուցանիշների մասով: ԿԳ նախարարությունը ունի ուսումնական հաստատությունների որակի ամբողջական գնահատման առանձին գործիքակազմ, դա ներքին եւ արտաքին գնահատման գործիքակազմն է, որը կտա ուսումնական հաստատության գնահատման ամբողջական պատկերը:
Ինչ վերաբերում է դպրոցների խրախուսելուն կամ վարկանիշավորման համակարգի շոու դարձնելուն, ապա նախարարությունը նման նպատակ չի ունեցել, խրախուսումը չի ենթադրում, որ միայն վարկանիշավորման արդյունքների համար դպրոցները պետք է խրախուսվեն; Դա երկրորդական խրախուսում կլինի: Միեւնույն ժամանակ պետք է հիշել, որ նախարարը հենց վարկանիշավորման համակարգի ներկայացման ժամանակ հայտարարեց, որ դա ախտորոշիչ համակարգ է,եւ նախարարությունը ուշադրություն է դարձնելու դրան՝ դպրոցներին օգնելու առումով: Հասկանալու համար, թե ինչ խնդիրներ կան դպրոցում այս ցուցանիշների հետ կապված եւ ինչպես կարելի է դպրոցներին օգնել, որպեսզի նրանք բարելավվեն իրենց ցուցանիշները: Ի միջիայլոց, նաեւ ցանկացած դպրոց եւ տնօրեն կարող է ինքն իր համար վերլուծություն անել՝ համեմատելով առաջատար տեղերում հայտնված դպրոցների ցուցանիշներից եւ հասկանալ, թե ո՞ր ցուցանիշներով են իրենք հետ մնում»,- նշեց պարոն Պողոսյանը: Ինչ վերաբերում է ցուցանիշներին, ԿՏԱԿ-ի տնօրենի խոսքով, դրանք հիմնականում չափելի ցուցանիշներ են, չնայած. «Կան ցուցանիշներ, որոնք չի կարելի չափել, օրինակ բարոյահոգեբանական մթնոլորտը: Բնականաբար դա չափելի չէ, եւ բնականաբար աշխարհի որեւէ վարկանիշային համակարգում նման ցուցանիշներ չեն կարող վերցվել: Պետք է նախ ծանոթանալ մեթոդաբանությանն ամբողջությամբ, հասկանալու համար, թե պետությունը ինչ ցուցանիշների է առաջնայնություն տալիս»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
,,ԿԳ,,ն պետություն էլ կունենա:Տարբերակ է:
Որոշ հոդվածների մեկնաբանոությունները ջնջված են, Ինչու?
Էլ ինչ կանեն