«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համոզմամբ, Գյումրիում տեղի ունեցած ընտանիքի սպանության դեպքով գյումրեցիների ընդվզումը դրդեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցել հայերին:
Հիշեցնենք, որ երեկ տարածվեց Պուտին-Սերժ Սարգսյան հեռախոսազրույցի եւ Պուտինի՝ «եւս մեկ անգամ» զոհվածների հարազատներին ցավակցելու մասին լուրը: Չնայած առաջին ցավակցության մասին տեղեկատվություն չկա:
«Գյումրիում մեր ժողովրդի կազմակերպած ընդվզումը կարելի է բնորոշել որպես մեր ամբողջ ժողովրդի ինքնասիրության, արժանապատվության, թասիբը պահելու գործընթաց, որ մեզ հետ չի կարելի այդպես վարվել: Դա իր արդյունքները տվեց, եւ դրանից թող մեր իշխանությունները հետեւություններ անեն, որ հենվել է պետք ժողովրդի վրա ոչ թե այս կամ այն երկրի իշխանության հովանավորությանը: Այդ ժողովուրդը ոտքի կանգնեց, ու նույնիսկ Ռուսաստանի իշխանությունները հասկացան, որ պետք է խոսք ասել, որ կրքերը հանդարտեցնեն»,- Aravot.am-ին ասաց Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, դեպքից հետո ունենք բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները դեռ չեն տվել ոչ պետական կառույցները, ոչ իրավապահները, ոչ էլ քաղաքական գործիչները. «Դրանց սպասում ենք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ