Այսօր Սուրբ Զորավոր եկեղեցում «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնությամբ կազմակերպվել էր հոգեհանգստի արարողություն:
Լրագրողների հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը պատահական չէր, անհետեւանք չէր կարող լինել. «Ես համոզված եմ, որ այս ողբերգությունը եկել է ահազանգելու մեզ, որ մենք գիտակցենք, թե մեր երկիրը ինչպիսի վիճակում է գտնվում,- ասաց նա եւ ավելացրեց, որ նա հիմա զուգահեռներ է անցկացնում 1920-ականների հետ, երբ մենք «առանց կրակոցի» կորցրեցինք Կարսը, հետո մեր երկրի իշխանությունը . «Այս դեպքը մեզ հիշեցնում է այդ օրերը եւ այդ օրերի սխալները պետք չէ, որ մենք կրկնենք: Չպետք է սպասենք, որ այսօրվա մեր Արցախը Կարսի նման կորցնենք, դրանից հետո մեր իշխանությունը իսպառ կորցնենք, նոր ապստամբենք»,- ասաց պարոն Սեֆիլյանը՝ նշելով, որ «բանալին» կուրուստներին չսպասելու, պայքարելու մեջ է:
Մեր դիտարկմանը, արդյոք իշխանափոխությու՞ն է պետք, պարոն Սեֆիլյանն ասաց. «Իշխանափոխությունը այստեղ ընդամենը մի մասնիկ է ընդհանուր այս մեծ պայքարի: Մենք հիմա ազգային- ազատագրական պայքարի մեջ ենք եւ, եւ եթե չգիտակցենք, կորցնելու ենք ոչ միայն Արցախը, այլ ինչ ունենք –չունենք այսօր»:
Պարոն Սեֆիլյանը կարծում է, որ հիմա այսքանը գիտակցողների բանակն է քիչ, սակայն Գյումրիում տեղի ունեցածը պետք է պատճառ դառնա, որ դա գիտակցողների թիվն ավելանա:
Կարդացեք նաև
Ժիրայր Սեֆիլյանը նաեւ չուզեց խոսել ռուս զինվորի ոճրագործության մասին Ռուսաստանի արձագանքի մասին. «Ինձ շատ չի հետաքրքրում Ռուսաստանի արձագանքը: Ինձ ավելի շատ հետաքրքրում է մեր երկրի ներքին վիճակը, մեր երկրում կառավարող համակարգը, որը ընդամենն ադմինիստրացիա է, այսինքն՝ կատարում է օտարի հանձնարարությունները»:
Մանրամասները տեսանյութում.
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ