Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դպրոցականները տվել են օլիմպիական տարվա մեկնարկը` 10 մեդալ

Հունվար 19,2015 18:17

Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում հունվարի 11-17-ը տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները ցուցաբերել են աննախադեպ արդյունք: Հայաստանը ներկայացնող 12 դպրոցականները նվաճել են 10 մեդալ` այդ թվում 1 ոսկի, 7 արծաթ և 2 բրոնզ:

Սա Ալմաթիում տեղի ունեցած 11-րդ օլիմպիադան էր, որին մասնակցել են 15 երկրների 59 թիմեր` շուրջ 400 մասնակիցներով:

Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Վարդանյանը / ֆիզիկա/, արծաթե մեդալ են ստացել նույն դպրոցի աշակերտներ Գրիգոր Քերոբյանը / մաթեմատիկա/, Հակոբ Թամազյանը /մաթեմատիկա/, Նարեկ Խանդանյանը / մաթեմատիկա/, Աշոտ Մովսիսյանը /ֆիզիկա/, Արա Մամբրեյանը /ֆիզիկա/, Մուշեղ Շահինյանը /ինֆորմատիկա/ և Քվանտ վարժարանի աշակերտ Ալբերտ Գևորգյանը /մաթեմատիկա/: Բրոնզե մեդալի են արժանացել Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Հրանտ Թոփչյանը / ֆիզիկա/ և Կարեն Մկրտումյանը /ինֆորմատիկա/:

Օլիմպիական մրցաշարում Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի թիմը գրավել է երրորդ տեղը և ստացել երկրորդ կարգի մրցանակ:

Հայկական թիմը ղեկավարում էր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, խմբակի ղեկավար Բիլոր Կուրղինյանը:

Միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում Հայաստանի նախկինում ցուցաբերած լավագույն արդյունքն եղել է 2013 թվականին, երբ մեր դպրոցականները գրավել են 8-րդ տեղը` 6 մեդալով / 3 արծաթ, 3 բրոնզ/:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031