Լրահոս
Օրվա լրահոսը

Թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթը չի կայացել հայտերի բացակայության պատճառով

Հունվար 19,2015 17:17

Երևանի քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթը հայտերի բացակայության պատճառով չի կայացել: Նշվել է նաև, որ նոր մրցույթը տեղի կունենա փետրվարի 3-ին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ ևս շահագրգիռ բոլոր կազմակերպություններին և անձանց հրավիրել քննարկման և հորդորել մասնակցել գնման  գործընթացին:

«Փաստն այն է, որ մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Մինչդեռ բոլորս ենք հիշում, թե ինչպիսի ընդդիմացում կար նախկինում ծառայությունը մատուցող կազմակերպության, նաև այդ գործընթացի նկատմամբ: Այժմ առնվազն տարօրինակ է, որ կենդանասերների այդ կազմակերպություններից և ոչ մեկը հայտ չի ներկայացնում հայտարարված մրցույթին մասնակցելու: Ու եթե առաջիկա մրցույթում ևս մասնակիցներ չլինեն և մրցույթը չկայանա, ապա թափառող կենդանիների դեմ պայքարը կդառնա խնդրահարույց, և բացառված չէ, որ գրանցվեն անցանկալի դեպքեր: Մեկ անգամ ևս հրավիրեք շահագրգիռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ նախապես պատրաստակամություն հայտնած ՀԿ-ներին և ներկայացրեք իրավիճակը: Գործող համապատասխան հանձնաժողովը, որում ընդգրկված են նաև Երևանի ավագանու անդամներ, պետք է ևս իր ակտիվ դիրքորոշումով աջակցի հարցի լուծմանը՝ հօգուտ մեր համաքաղաքացիների անվտանգության ապահովման», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031