Գյումրու ընտանիքի սպանության գործով հունվարի 19-ին Չիտա են մեկնել Մոսկվայի և Խաբարովսկի հետաքննչական հանձնաժողովները, փոխանցում է «Կասպարով.Ռու» պարբերականը՝ հղում անելով Անդրբայկալյան երկրամասի զինվորների մայրերի կոմիտեի ղեկավար Վալենտինա Մորդովային:
Մորդովայի խոսքերով, հետաքննիչները Բալեյ քաղաքում հարցաքննել են սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հարազատներին, դասընկերներին և ծառայակիցներին, ինչպես նաև մեղադրյալի նախկին զորամասի հրամանատարությանը: Նշված է, որ բոլորը Պերմյակովին բացառապես դրական հատկանիշներով են նկարագրել:
Քննիչները պարզել են, որ Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, որը մեղադրվում է հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության և 6 ամսական երակային վիրավորելու մեջ, թմրանյութերի հետ կապ չի ունեցել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ