Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ սահմանված վայրերում աղբը թափելու երևույթի դեմ պայքարն իրական արդյունք կունենա, երբ այն դառնա միասնական մոտեցում բոլորիս կողմից». Տարոն Մարգարյան

Հունվար 19,2015 17:08

Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու  կանխարգելման աշխատանքների մասով՝ այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին  զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 71 վարչական արձանագրություն:

«Ոչ սահմանված վայրերում աղբը թափելու երևույթի դեմ պայքարն իրական արդյունք կունենա, երբ այն դառնա միասնական մոտեցում բոլորիս կողմից: Այս աշխատանքը միայն քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուների ուսերին չէ, որ պետք է լինի: Երևանը բոլորիս մեծ տունն է, և մեզնից յուրաքանչյուրն իր մասով ունի պարտավորություն քաղաքի նկատմամբ և պետք է աջակցի մայրաքաղաքն ավելի մաքուր պահելու գործընթացին: Նախորդ տարեվերջին իրականացված խիստ հսկողության ու նաև արձանագրված դեպքերի հրապարակմամբ որոշակի փոփոխություններ ունեցանք այս մասով: Ուստի համոզված եմ, որ շարունակելով այդ մոտեցումը՝ կունենանք ավելի շոշափելի արդյունքներ: Այս աշխատանքներում ակնկալում ենք նաև ավագանու անդամների և մեր համաքաղաքացիների ակտիվ մասնակցությունը», – հատկանշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031