Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը հանձնարարել է առավել խստացնել հսկողությունը ապօրինի շինությունները կանխելու  ուղղությամբ

Հունվար 19,2015 17:07

Քաղաքաշինության ոլորտում հունվարի 1-ից մինչ 18-ը ներառյալ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 3 դեպք: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Նշվել է նաև, որ քանդման աշխատանքներ են իրականացվել մեկ հասցեում: Արձանագրություններ են կազմվել նաև շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման դեպքերի մասով: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է առավել խստացնել իրականացվող հսկողությունը և ակտիվացնել աշխատանքները:

«Երևան քաղաքում ապօրինություններն առհասարակ բացառելու համար 2015 թվականին մենք պետք է ավելի ակտիվ աշխատանքներ տանենք: Հատուկ հսկողություն սահմանեք մեր կողմից տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի նկատմամբ և խստորեն հետևեք, որպեսզի շինարարության ընթացքում որևէ խախտում չկատարվի:  Ուշադրության կենտրոնում պետք է պահել նաև շինարարական հրապարակների  կազմակերպման համար սահմանված կանոնների պահպանումը:  Մայրաքաղաքում գործունեություն ծավալող միջազգային շինանրարական կազմակերպությունները, գործելով միջազգային չափորոշիչներին համապատասխան, իրենց կազմակերպված, կոկիկ աշխատանքով օրինակ կարող են ծառայել: Մենք պետք է հասնենք նրան, որ նման մոտեցումը կիրառելի դառնա շինարարություն իրականացնող բոլոր կազմակերպությունների համար և ձևավորվի յուրօրինակ մշակույթ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031