Վերջին օրերին ԶԼՄ-ներում ու սոցցանցերում լուրեր են շրջանառվում, որ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը լրագրողի հետ զրույցում ասել է, թե հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած ակցիայի մասնակիցների 80-90 տոկոսը հարբած է եղել:
Հարկ ենք համարում նշել, որ Լևոն Երանոսյանը նկատի է ունեցել ոստիկանների վրա քարեր նետող ու բախումներ հրահրող անձանց՝ հաշվի առնելով նրանց ընդգծված ագրեսիվ վարքագիծը, ոչ թե ակցիայի մասնակիցներին, որոնք իրենց բողոքն ու պահանջը ներկայացնում էին բացառապես խաղաղ եղանակով:
ՀՀ ոստիկանություն
1.Ասվածից կարող եմ եզրակացնել, քար նետող և հայհոյող ՛՛ցուցարարները՛՛ իրականում ոստիկանական սադրիչներ՝ այսպես կոչված մուտիլովշչիկմեր են եղել. որոնք Լևոն Երանոսյանի ներկայությամբ, իսկ միգուցե հանձնարարականով են ալկոհոլ ընդունել:
2.Սաակաշվիլին, երբ իր ոստիկանական ռեֆորմն իրականացրեց, առաջին հերթին ազատվեց ցմփոր ոստիկաններից:
Խմբագրությունից կխնդրեի. որ այս ՛՛ծփացող՛՛ ոստիկանների լուսանկարի թողունակությունն / resolution / չափսերը գոնե մի քիչ մեծացներ: