Այս պահին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր տեղակալներով գտնվում է Շիրակի մարզային ոստիկանության շենքում: Նա մոտ մեկ ժամ է՝ խորհրդակցություն է անցկացնում:
Կան ենթադրություններ, որ նա Գյումրիում սպասում է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պետ Ալեքսանդր Բաստրիկին:
Լրագրողներին ներս չեն թողնում, խիստ հսկողություն է սահմանված մարզային ոստիկանության շենքի դիմաց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ