Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Հակոբյան. «Մինչեւ վերջին դեպքերը, Հայաստանին վերաբերվում էին՝ ճանաչելով զուտ վերնախավին» (Տեսանյութ)

Հունվար 19,2015 16:26

Այսօր Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինվորի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքի սպանության յոթերորդ օրն է, եւ Հիմնադիր խորհրդարանը Գյումրի գնալու եւ այնտեղ սպանության յոթերորդ օրը հիշատակելու փոխարեն, որոշել էր հոգեհանգստի արարողություն անցկացնել Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցում: Այս մասին մեզ հայտնեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը:

Գյումրիում կատարված ոճրագործության մասին պարոն Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց. «Եկեք արձանագրենք այն, ինչ- որ կար՝ առանց ավելորդ հետեւությունների: Կա սպանություն, ընտանիքի վեց անդամ եւ մանկահասակ երեխան հիմա ծանր վիճակում է: Կա մարդասպան, որին ռուսական ռազմաբազան պահում է իր տիրապետության տակ եւ թույլ չի տալիս որեւէ քննչական միջոցառումներ իրականացվեն, կար մինչեւ երեկ երեկոյան իրավիճակ՝ ռուսական մամուլի ոչ ստանդարտ հարձակողական միջոցառումները Հայաստանի վրա: Այս ամենը, որ համադրում եմ, տխուր պատկեր է ստացվում»:

Վարդան Հակոբյանը կարծում է, որ ռուսական իշխանությունները եւ լրատվամիջոցներն սկսեցին ցուցադրել իրենց ուշադրությունը հայերի ցասումը նկատելով. «Ցանկացած մեկին վերաբերում են այնպես, ինչպես նա ներկայանում է: Մինչ երեկ երեկոյան, մինչեւ վերջին դեպքերը, Հայաստանին վերաբերվում էին՝ ճանաչելով զուտ վերնախավին՝ իշխանական: Հենց վերնախավին էլ ճանաչելով՝ վերաբերվում էին մեզ հետ արհամարհանքով, ցինիկաբար: Վերջին զարգացումները Գյումրիում եւ Երեւանում ցույց տվեցին, որ վերնախավից բացի կա նաեւ ժողովուրդ, որը ոչ մի ընդհանուր բան չունի այդ ստրկամիտ վերնախավի հետ: Եվ սկսեցին վերաբերվել ժողովրդի հետ, ինչպես ինքը դիրքավորեց իրեն: Իսկ ինքը դիրքավորեց իրեն լրիվ արժանավայել կեցվածքով եւ պատվախնդիր: Այստեղից էլ բխեց վերաբերմունքը: Ես չեմ ուզում ասել, որ վախեցավ Ռուսաստանը կամ գերտերություններն արդեն դողում են մեզանից: Չէ, ես հեռու կմնամ նման գնահատականից, ուղղակի կասեմ, որ ադեկվատ վերաբերմունքը պահանջեց ադեկվատ վերաբերմունք»,- ասաց նա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031