Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնդակահարել Պերմյակովին Գյումրու ռազմակայանի տարածքում». Էդուարդ Լիմոնով. Росбалт

Հունվար 19,2015 15:35

Ռուսաստանի «Դրուգայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ, հայտնի գրող Էդուարդ Լիմոնովը կոչ է արել ռուսական ռազմակայանի տարածքում գնդակահարել Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:

«Պետք է Շտապ փրկել Ռուսաստանի պատիվը, Պերմյակովին գնդակահարել հենց ռազմակայանի տարածքում: Հայկական ընտանիքին գնդակահարած զինվոր Պերմյակովի պատմությունը պետք է լուծվի հնարավորինս շուտ, որովհետև այդ արյունոտ սպանդը ամեն րոպե վնաս է հասցնում Ռուսաստանի ազգային շահերին: Ոչ մի արդարացում չկա և չի կարող լինել», – գրել է Լիմոնովը «Լայվ ջուրնալ»-ի բլոգում:

Օրենքը չխախտելու համար, այն է՝ որ իրենք պետք է դատեն իրենց քաղաքացիներին, Լիմոնովը լուծման իր տարբերակն է առաջարկել.

«Անհապաղ Հայաստան պետք է մեկնի ՌԴ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիան, և հենց այնտեղ, ռազմակայանի տարածքում դատի Պերմյակովին: Քանի որ հայ ժողովուրդը առավելագույն պատիժ է պահանջում, իսկ ռուս ժողովուրդը մանկասպանի համար չի կարող պաշտպանության խոսքեր գտնել, ապա նրան պետք է առավելագույն պատժի դատապարտել», – գրել է նա՝ ավելացնելով՝ քանի որ հանցագործությունը կատարվել է այլ պետության տարածքում, ապա կարելի է հաղթահարել Ռուսաստանում մահապատժի վրա սահմանված մորատորիումը ու Հայաստանի հասարակության և կառավարության անդամների ներկայությամբ իրագործել դատավճիռը ռազմակայանի տարածքում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Լուսանկարը` politikus.ru-ից  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031