Գյումրիում բախումներից հետո սոցցանցերում գրառումներ էին տարածվում ՝ո՞ւր է ռուսատյաց Պարույր Հայրիկյանը, որը ԵՏՄ մտնելու հետ կապված ցույցեր էր կազմակերպում, հակապուտինյան կոչեր անում, իսկ հիմա, երբ հարցը ռուսի ոճրագործությանն է վերաբերում, ոտքի չի կանգնել եւ ժողովրդի կողքին չէ: Ըստ գրառումների, Հայրիկյանը Բաղրամյան 26-ից պետք է անպայման թույլտվություն ստանա, որ նման ցույցերի մասնակցի:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասաց. «Ես անձա՞մբ պետք է մասնակցեմ: Այդպիսի բաներ ասողները խիստ սահմանափակ են, որովհետեւ ես կամ իմ ընկերներով, իմ զինակիցներով: Իմ զինակիցները բոլոր տեղերում առաջին գծում են»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, պարտադիր չի՞, որ Դուք այդ ցույցերին մասնակցեք, որպեսզի երեւա, որ ներկա եք եւ պայքարում եք՝ նա պատասխանեց. «Այդ շատ մեծերի մասին է ասված, երբ փորձել է անձամբ ներկա լինել, դիմացի հասկացող մարդն ասել է՝ բայց ի՞նչ կարիք կա, որ դու ներկա լինես, կարեւորը, որ քո մարդիկ ներկա լինեն: Մեղա քեզ, տեր Աստված, իհարկե, բայց հասկացաք ինչ եմ ասում, չէ՞»:
Ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ի հրահանգը կատարելուն՝ Պարույր Հայրիկյանի պատասխանը կարճ էր. «Այդպիսի մարդկանց փոխանցեք՝ Հայրիկյանն ասում է՝ լակո՛տ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ