Լրահոս
Օրվա լրահոսը

«Պերմյակովն իր պահվածքով լուրջ կասկածներ է արտահայտում, թե ինքն է սպանել»

Հունվար 19,2015 14:40

Ինժեներ Աշոտ Գեւորգյանի համոզմամբ, Հայաստանում վիճակն ավելի լարված է, քան Ուկրաինայում էր:

«Հայաստանը արտաքին կառավարման ռեժիմում է, ունենք իշխանության փոխարեն ստեղնաշար, որի վրա դրսի ուժերը գործողություններ են անում: Մեր խնդիրն է, որ կարողանանք այնպես մոբիլիզացնենք հայկական ուժերը, որ կարողանանք բազմաթիվ մարտահրավերների դեմն առնել»:

Այսօր «Նոյյան տապան» ակումբում ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր Վարդան Պետրոսյանն էլ անդրադարձավ Գյումրիում տեղի ունեցած ընտանիքի սպանությանը. «Առ այսօր տրամաբանական, ողջամիտ բացատրություն չկա մի ողջ գերդաստանի սպանության հետ կապված, հարցերը շատանում են, քան պատասխաններն են: Ենթադրյալ հանցագործը չի կարողանում որեւէ պատասխան տալ՝ ինչու է արել, ինչ մոտիվացիա կա: Մեր անվտանգության համակարգը չի գործում, ադեկվատ գործողություններ առ այսօր չեն կատարվել: Տրամաբանական էր, որ մի ժողովուրդ, որը ինքնասիրություն ունի, դուրս կգա՝ պահանջելու գործողություններ»:

Նրա խոսքով, կատարվածը շարքային սպանություն չէ. «Եթե մտածենք, որ նույնիսկ հոգեկան խախտված անձ է կատարել, մասնագետները կասեն, որ նման խախտվածության նախապայմաններ պետք է լինեին, խախտվածությունը վայրկյանային չի առաջանում: Մինչ այդ արտահայտված դրսեւորում պետք է լիներ: Նույնիսկ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը՝ Վալերի Պերմյակովն իր պահվածքով արտահայտում է լուրջ կասկածներ, թե ինքն է արել»:

Սպանության դեպքով հանրապետությունում սուգ չհայտարարելու իշխանությունների քայլն էլ է նրա համար ոչ համարժեք. «Ժողովուրդը սգում է, իշխանությունները չեն մասնակցում այդ սգին»:

Աշոտ Գեւորգյանի խոսքով էլ, Հայաստանի Սահմանադրությունը չի գործում. «Մեր Սահմանադրությունը թելադրված Սահմանադրություն է եւ հակաբնական կետեր է պարունակում: Տնտեսական ոլորտում Հայաստանը շարժվում է համաշխարհային բանկի ցուցումներով, մյուս ոլորտներում էլ ուրիշ կառույցների ցուցումներով: Հայաստանը քանի գլուխ ուներ, որ ինքնուրույն որոշեր սուգ հայտարարել կատարվածի առիթով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սա գենոցիդայի՛ն բնույթի սպանդ էր, իսկ «դաշնակից» ռուսը, երկկողմանի պայմանագիրը կոպիտ խախտելո՛վ, կասկածյալին չի հանձնում հայկական կողմին: Այսինքն՝ հայը չպիտի իմանա սպանդի իրական ճշմարտությունը:

  2. հասարակ մարդ says:

    Վարազ Սյունի, լա՛վ էլի…Ձեզ չի սազում..

  3. հասարակ մարդ says:

    Էդ ինչի եք ռուսին կասկածում և ոչ թե ամերիկացուն, որ 100 լրտես ունեն ամեն տեղ ու հենց Պուտինի գալուց առաջ այսպիսի իրավիճակ պետք էր հենց իրենց: Մի կարգին ցավակցական խոսք էլ չլսեցինք դրանց կողմից:

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Որովհետև սպանդը կատարել է ռուս զինվորը. այս փա՛ստն արդեն շատ բան է ասում: Իսկ ռուսական պետությա՛ն անունից ցավակցական հաղորդագրություն եղա՞վ:

  4. Վարդան Պետրոսյան says:

    «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ձեռնտու են հայերի հաշվին խնդիրներ լուծողներին».Վարդան Պետրոսյան (Տեսագրություն)
    Ամբողջը https://www.nt.am/am/news/201379/
    Հունվարի 19-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ «Հայաստանի ժողովրդական նախաձեռնության» անդամների մասնակցությամբ։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031