Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտես ինչու, Ադրբեջանը, Իրանը չի նկատել այս հերոինը. սա հատուկ գործարք է, որը օգտագործվում է ահաբեկչական նպատակներով»

Հունվար 19,2015 14:28

Մեկ տոննա հերոինի գործով վրաց փաստաբանի ասուլիսը

ՀՀ պետական սահմանով մեկ միլիարդ դոլար արժողությամբ հերոին անցկացրած, անցյալ տարի մեր սահմանը հատած Ավթանդիլ Մարտիաշվիլու փաստաբան, Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի անդամ Թեյմուրազ Մայսուրաձեն ստացել էր նաեւ ՀՀ փաստաբանների պալատի արտոնագիրը:

Վաղը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում դատական վիճաբանությունների փուլն է, նրա պաշտպանական ճառը:

Մեղադրողը միջնորդել է տասնութ տարի ազատազրկում վրացի ամբաստանյալի համար, իսկ ազգությամբ թուրք Օսման Ուղուրլու համար՝ քսան տարի:

Մինչ ասուլիսը փաստաբանը ցավակցեց Գյումրիի ողբերգության կապակցությամբ, ասաց.«Ես ուզում եմ վրաց ժողովրդի անունից ցավակցություն հայտնեմ Հայաստանին, Ավետիսյանների ընտանիքին, մենք կարեկցում ենք, բոլոր վրացական հաղորդումներում դա արծարծվում է»:

Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի անդամն ասաց, որ իր պաշտպանյալի պաշտպանության գործում մեծ աջակցություն է ցույց տալիս ՀՀ փաստաբանների պալատը Արա Զոհրաբյանի գլխավորությամբ:

Այսօրվա հանդիպումը լրագրողների հետ նախաձեռնել էր ՀՀ փաստաբանների պալատը:
Թեյմուրազ Մայսուրաձեն ասաց, որ հնչեցված մեղադրանքով խախտված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, միջիրավական համաձայնագիրը, վարորդ Ավթանդիլ Մարտիաշվիլին մեղադրվում է մեծ քանակի հերոինի ձեռք բերման համար, սակայն ըստ նրա, տարբեր չափաքանակով է ներկայացված հերոինի չափը:

Ըստ փաստաբան հյուրի, մեղադրական եզրակացությունում է տեղ գտել հերոինի չափը: Կասկած է հարուցվում, որ քսան կիլոյանոց քառասունյոթ փաթեթ է եղել:

Ինչ վերաբերում է թաքստոցին, որտեղ պահվել էր հերոինը, ամբաստանյալը չի նկատել իր մեքենայում առկա ինքնաշեն թաքստոցը, չկասկածելով որեւէ բան,այս մեքենայով շրջել է շատ տեղերում, սակայն նա ըստ փաստաբանի. «Ինքնաշեն որեւէ բան չի նկատել»:
Մեքենան անցել է Իրանով, սակայն չի հայտնաբերվել հերոինը: Չնայած Իրանը վերջին տեխնիկան ուներ բեռները լիարժեք զննելու համար:

«Մենք քրեածին իրավիճակի հետ գործ ունենք: Չգիտես ինչու, Ադրբեջանը, Իրանը չի նկատել այս հերոինը, սա իմ կարծիքով, հատուկ գործարք է, որը օգտագործվում է ահաբեկչական նպատակներով:

Այս գործով կան կասկածներ, որ կան նարկոբարոններ, որոնք դրսում են, ձերբակալված չեն: Խոսքս Իսմայիլ Նարգիզ, եւ Նարգիզ եղբայրների մասին է՝ Թուրքայի քաղաքացիների: Ինտերպոլը նրանց նկատմամբ հետախուզում չի հայտարարել:Եթե Ինտերպոլով չեն փնտրում, ինչու են իմ պաշտպանյալին դատում»:

Ամբաստանյալի մեքենան պատկանել է թուրքի:

Վրաց փաստաբանն ասաց, թե թարգմանության հետ կապված դժվարություններ են եղել, գնացել է Վրաստան, տասնհինգ էջ թարգմանել եւ նոտարական վավերացմամբ բերել է դատարան:

«Դատախազությունը խախտել է Եվրոպական կոնվեցիան»,-նշեց փաստաբանը:

Փաստաբանն ասաց, որ հետազոտվել է թուրք Օսման Ուղուրլու սխեման. «Այս սխեման հասցեն է: Այնտեղ նշված է Ուկրաինայի հասցեն: Իմ պաշտպանյալը պետք է Ուկրաինայից գար, սպասեր Օսմանին: Թուրքը ռուսերեն չի իմացել:Այս սխեմայի վրա Ավթանդիլը նշել է Կիեւի ավտոկայանի տեղը:

Իմ պաշտպանյալի կողմից կազմված սխեման հանցագործության համար չի եղել, եւ հասցեն եւ հեռախոսը գրելով, ընդունված է բոլոր մեծ քաղաքներում չկորելու համար:
Անձամբ ես էլ Գորիս գալու համար քարտեզ եմ կազմել, որ գամ»:

Ի դեպ, վարորդը միջազգային բեռնափոխադրող է քսան եւ ավելի տարիներ:

«Իմ պաշտպանյալը երբեք նույնիսկ մի տարրական խախտում չի ունեցել:Արժանապատիվ է եւ լավ մարդ»,-ասում է փաստաբանը:

«Նարգիզները Թբիլիսիում նախապես պլանավորել են, գումարը իրենք են վճարել: Օսմանի միջոցով իրականացրել են այս գործողությունը:Մարտիաշվիլին ոչ մի բան չի իմացել:
Օսմանն ուներ մեքենայի երկրորդ բանալին: Նա ավտոկայանատեղիից մեքենան տարել է, խաբել է, թե գնում է փաստաթուղթ ձեռք բերելու, մեքենայում լցրել են հերոինը:Ոչ մի կասկած իմ պաշտպանյալի մոտ չի առաջացել»,-ասաց փաստաբանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031