Հունվարի 19-ին Նոյեմբերյանից ազգային բանակ մեկնեց զինակոչիկների հերթական խումբը՝ 30 հոգի: Միջոցառմանը մասնակցում էին Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, տարածաշրջանի համայնքների ղեկավարներ: Զինակոչիկներին բարի ծառայություն եւ բարի վերադարձ մաղթեցին սահմանամերձ Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը , Նոյեմբերյանի զինկոմ Կամո Հարությունյանը:
Զինակոչիկներին իրենց համայնքապետարանների կողմից նվեր փաթեթներ հանձնվեցին: Ծառայության մեկնելուց առաջ զինակոչիկները եղան Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ուր մոմեր վառեցին, Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Հրայր քահանա Բեջանյանը նրանց բարեմաղթանքներ հղեց:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ