Լրահոս
Օրվա լրահոսը

Շնչառական հիվանդությունները ամենից արագ գլուխ են բարձրացնում երեխաների մոտ

Հունվար 19,2015 13:33

Ձմռանը սուր շնչառական հիվանդությունների հաճախակիացումը պայմանավորված է նրանով, որ ձմռանը դրսում ցուրտ է, իսկ ներսում տաք։ Օդի ջերմաստիճանի այս կոնտրաստը հենց հանգեցնում է ձմռանը շնչառական հիվանդությունների տարածմանը։ Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր թերապևտ-թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը։

«Սուր շնչառական հիվանդություններն առաջանում են այն մարդկանց մոտ, որոնք ունեն հիմնականում խրոնիկ շնչառական հիվանդություններ։ Կան մարդկանց զանգվածներ, որ չեն էլ իմանում, որ ունեն այդ խրոնիկ շնչառական հիվանդությունները եւ ընդամենը ասում են, որ իրենց մոտ հարբուխ է, անգինա։ Այս ամենը տկարացնում է իմունային համակարգը, եւ երբ մենք տաք օդից դուրս ենք գալիս ցուրտ օդ, ապա հիվանդությունը գլուխ է բարձրացնում»,-նշեց բժիշկը եւ հավելեց, որ հունվար եւ փետրվար ամիսներին այս հիվանդությունները ավելի են խորանում։

Պրն Ոսկանյանը նաեւ տեղեկացրեց, որ քանի որ երեխաների մոտ իմունային համակարգը դեռեւս զարգացած չի լինում, այդ իսկ պատճառով շնչառական հիվանդությունները ամենից արագ գլուխ են բարձրացնում երեխաների մոտ։ «Տարեկան միջինում ամեն երեխա երեքից հինգ անգամ հիվանդանում է սուր շնչառական հիվանդություններով եւ դա նորմալ է»։

Ըստ բժշկի՝ այնքան սարսափելի չեն այս հիվանդությունները, որքան դրանք նկարագրում են. «Դրանց դեմ պետք է պայքարել, սակայն նախօրօք, ոչ թե հետո։ Պայքարի միջոցներն են առողջ կենցաղը, ճիշտ սնունդը, խրոնիկ հիվանդությունների հսկողությունը։ Այս գործողությունների արդյունքում այդ վիրուսը չի թափանցի եւ դարձնի հիվանդությունը խրոնիկ»։

Պետք է նաեւ նախօրոք պատվաստվել գրիպի դեմ, որը կմեղմացնի հիվանդությունների տարածումը։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031