Հունվարի 18-ին, ժամը 15.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի թափանցող հրազենային վերքով իրենց մոտ է ընդունվել 1978 թ. ծնված Ռոման Հովհաննիսյանը, որը ժամը 15.00-ին հիվանդանոցի ընդունարանում մահացել է:
Մեկնած օպերատիվ խմբին հայտնել են, որ Ռ. Հովհաննիսյանը վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, «Ղաչաղանի ձոր» կոչվող հանդամասում որս կատարելու ժամանակ՝ իրեն պատկանող, 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանի հետ անզգույշ վարվելու հետևանքով առաջացած կրակոցից:
Հրացանն առգրավված է:
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն