Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետի գործով՝ հաղթանակ

Հունվար 19,2015 14:30

Հունվարի 14-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մ. Պետրոսյանի նախագահությամբ, մեկ անգամ եւս հաստատված համարեց Ավան եւ Նոր Նորք քննչական բաժնի ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանի կողմից 08.05.2014թ. քրեական գործի կարճման որոշման անօրինականությունը եւ անփոփոխ թողեց անցյալ տարվա նոյեմբերի 5-ի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի կայացրած վճիռը:

Այդ վճռով հաստատվեց, որ քննչական մարմինները շահագրգռված չեն բացահայտելու ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի ապօրինի գործարքների ողջ ճշմարտությունը, որի արդյունքում նա տիրացել է մի քանի ընտանիքների սեփականությանը:

Հիշեցնենք, որ 24.02.2014թ. Գայանե Թումասյանը հաղորդում էր տվել Երեւանի ոստիկանության Նոր Նորքի բաժին, հայտնելով, թե իր ամուսինը տարիներ շարունակ տոկոսով գումար է վերցրել ՀՀ քաղավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանից, որը եւ իր սանիկ Վահե Վարդանյանի հետ կեղծ փաստաթղթեր եւ հայտարարություններ ներկայացնելով Գայանե Թումասյանի ընտանեկան դրության մասին Նոր Նորքի նոտարական գրասենյակի նոտարին, խարդախությամբ տիրացել է իրենց առանձնատանը, անօթեւան թողնելով 5 հոգանոց ընտանիքին։ Իր հաղորդման մեջ Գայանե Թումասյանը նշել էր նաեւ, որ երբեւէ իրենց առանձնատունը վաճառելու մտադրություն չեն ունեցել, այլ այն եղել է գրավի առարկա՝ Երիցյանից տոկոսով վերցրած գումարի ետ վերադարձման երաշխիք։

Ավան եւ Նոր Նորք քննչական բաժնի ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանը կտրականապես անտեսելով հաղորդման բովանդակությունը, ինչպես նաեւ իր՝ քննիչի օրենքով ամրագրված պարտականությունները՝ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն կատարելու վերաբերյալ, քննության անվանման տակ հավաքել էր մի շարք փաստաթղթեր, հետագայում էլ հանցակազմի բացակայությամբ կարճել էր քրեական գործի վարույթը։

Վերաքննիչ դատարանը որոշել է, որ քննիչը քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկելու է կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաեւ տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաեւ ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը:
Նշված անձանց էլ պարզաբանվելու են իրենց իրավունքները:

Ա. Հ.

«Առավոտ» օրաթերթ
17.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031