Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանցի փորձագետի կարծիքով, 102-րդ ռազմաբազայում պետք է հայեր ծառայեն. azatutyun.am

Հունվար 19,2015 12:06

Ռազմական հարցերով փորձագետ, Ռուսաստանի ԱՊՀ հարցերով ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանությունից հետո ռուսական 102-րդ ռազմաբազայում անհրաժեշտ են փոփոխություններ:

«Կարծում եմ Ռուսաստանը նախ պետք է հրաժարվի այդ բազայում զինակոչիկների օգտագործումից: Երկրորդ՝ կարծում եմ պայմանագրային զինծառայողները պետք է լինեն հայեր: Այժմ օրենքը դա թույլ է տալիս», – «Ազատություն» TV-ի եթերում կարծիք հայտնեց փորձագետը:

Ինչ վերաբերում է տեղի ունեցած ոճրագործությանը և այդ գործով կասկածվող ռուսաստանցի զինծառայող Վլադիմիր Պերմյակովին, ըստ Եվսեևի այստեղ բազմաթիվ հարցեր կան․ – «Հնարավոր է, որ իսկապես հանցագործությունը նա չի կատարել կամ միայնակ չի եղել: Հնարավոր է, որ նա ինչ-որ համախոհներ է ունեցել կամ գործել է որևէ մեկի պատվերով: Այդ տարբերակը հնարավոր է, քանի որ ինչ-որ շատ տարօրինակ է այս ամենը: Մարդը հանցագործություն է կատարում և թողնում է իր կոշիկը, որտեղ գրված է, թե նա ով է: Եթե նա մտադիր է փախուստի դիմել սահմանը հատելով, ինչո՞ւ է դեն նետում իր ավտոմատը և փամփշտակալ, որը փամփուշտներով է»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ ռուս սահմանապահները այդ զինվորին չեն հանձնել Հայաստանի իրավապահներին, Եվսեևը նշում է․ – «Հավանաբար դեր է խաղացել այն փաստը, որ նա, ամեն դեպքում, ռուս զինծառայող է և դրա համար նրան հանձնել է ռուսական բազային: Եթե, ենթադրենք, կան որոշակի պայմանավորվածություններ, ապա դրանք լինում են թե՛ գրավոր, թե՛ բանավոր: Ես կարծում եմ այս հարցը հավելյալ մշակման կարիք ունի, որը պետք է համաձայնեցվի ոչ միայն հատուկ ծառայությունների մակարդակով: Ամենայն հավանականությամբ այստեղ պետք է հստակեցվի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի հարցը և կարծում եմ այդ ուղղությամբ աշխատանքներ կտարվեն: Կոնկրետ այս դեպքում կարծում եմ ճիշտ կլիներ, որ նրան դատեին համատեղ՝ Հայաստանի տարածքում, բայց ոչ թե բազայում, այլ թերևս կայազորի արտագնա նիստ հրավիրեին հայաստանյան դատարանի տարածքում, դա ճիշտ կլիներ»:

Իրականում նման որոշումը, փորձագետի կարծիքով, ընդունվելու է ամենաբարձր մակարդակով, քանի որ սա արդեն քաղաքական հարց է դարձել:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031