Վեյկ-ան-Զեեում այսօր կայացավ «Tata Steel Chess» գերմրցաշարի ութերորդ տուրը:
Ուժեղագույնների խմբում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը այդպես էլ առայժմ չի կարողանում հաղթանակ տանել: Այսօր նա սեւ խաղաքարերով ոչ-ոքի արեց չինուհի Հոու Յիֆանի հետ եւ 3,0 միավորով 14 մասնակիցների մեջ ընթանում է 10-րդ տեղում:
Կես միավոր վաստակեց նաեւ «B» խմբում հանդես եկող ամերիկահայ պատանի գրոսմայստեր Սամուել Սեւյանը, որը միավորը բաժանեց Ֆրանսիայի ուժեղագույն շախմատիստներից մեկի՝ Էրվին Լ՝ Ամիի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ tatasteelchess.com-ի