ՌԴ նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և նաեւ ողջ հայ ժողովրդին՝ Գյումրիում մի քանի օր առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի զոհ է դարձել մի ամբողջ ընտանիք: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից:
Ռուսաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում և մեղավորները կկրեն օրենքով նախատեսված պատիժը:
Վ.Պուտինը նաև հույս է հայտնել, որ Գյումրի ժամանած ռուսաստանցի բժիշկները հայ գործընկերների հետ միասին բարձրորակ օգնություն կցուցաբերեն այդ ողբերգության ժամանակ ողջ մնացած 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանին:
ՌԴ ղեկավարը Սերժ Սարգսյանին վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է բժշկական մասնագիտացված ինքնաթիռ ուղարկել՝ Մոսկվայում երեխայի հետագա բուժումը կազմակերպելու համար:
Բացի այդ, Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող ընթացիկ հարցեր:
«եւս մէկ անգամ» ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
Դա նշանակում է, որ նախկինում էլ է վշտակցել: Խիստ կասկածում եմ, քանզի մինչ այդ ոչ մի ծպտուն չէր հանել: