Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ՝ Գյումրիում Ռիժկովի ճեմափողոցում ռուս սահմանապահների  մասնակցությամբ եղած միջադեպից (ֆոտոշարք)

Հունվար 18,2015 19:27

Aravot.am-ն արդեն մի քանի ժամ է  աշխատում է այդ ճեմափողոցում՝ սպասարկման օբյեկտների աշխատակիցներից,  դրսում տարբեր ապրանքներ՝ գրքեր, խաղալիքներ, լոտոներ վաճառող մարդկանցից ու ճեմափողոցի վրա գտնվող շենքերի բնակիչներից հետաքրքրվելով, թե ի՞նչ միջադեպ էր տեղի ունեցել երեկ ռուս  սահմանապահների  մասնակցությամբ, որն այդպես համառորեն հերքում է ոստիկանությունը:

Տեղում առևտուր անողներից պարզեցինք, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե ճեմափողոցից դեպի Շիրազի փողոց տանող հատվածում, այլ դեպի Վարդանանց հրապարակ, Գյումրու քաղաքապետարանի շենք տանող մասում,  Շիրակի թեմի առաջնորդարանի դիմաց, որտեղ «Հայփոստի»  բաժանմունք կա ու դեղատուն: Քանի որ միջադեպը տեղի է ունեցել ուշ ժամի, դրսում առևտուր անողներն ականատես չեն եղել, սպասարկման օբյեկտներն են բաց եղել:

Մենք նախ զրուցեցինք ականատես-անցորդներից մեկի հետ,անուն-ազգանունը այս պահին նրա խնդրանքով չենք հրապարակում,  որը հեռվից է տեսել կատարվածը: Նրա պատմելով, երեկոյան ժամը 21.00 – 21.15 հատվածում ինքը, ճեմափողոցի վերևի հատված բարձրանալով, տեսել է, որ մեծ թվով մարդիկ են հավաքված, մոտ 20-25 հոգի, որոնցից 3-4ճը  ոստիկանական համազգեստով էին: Հսկող ոստիկանները կանգնած են եղել, բայց նրանց հետ մեքենա չի եղել, այնուհետ եկել է  ոստիկանական վիլիսը, ու ոստիկանները, կեսն էլ՝ քաղաքացիական հագուստներով, բռնել  ու ռուս մի զինվորականին գցել են  վիլիսի մեջ:

Ըստ ականատեսի,  զինվորականը կլիներ 25-30 տարեկան, այդ ընթացքում մի տարեց կին միջամտել է՝ գոչելով սինոկ, սինոկ, սակայն ոստիկաններն,  այս կնոջը մի կողմ հրելով, զինվորականին մեքենա են բարձրացրել: Լրագրողներից մեկը փորձել է աշխատել դեպքի վայրում, մոտեցել է, սակայն ոստիկանները  չեն թույլատրել նկարելու:   Զինվորականը իրեն դուրս  է գցել ոստիկանների մեքենայից, սակայն մեր ոստիկաններին հաջողվել է նրան նստացրել մեքենա ու տանել: Այս ամենը, ըստ ականատեսի, տևել է 5 րոպե: Ի դեպ, ըստ մեր զրուցակցի, շենքերի պատուհաններից բնակիչները հետևում էին  միջադեպին:скачанные файлы (34)скачанные файлы (35)

Ռիժկովի ճեմափողոցում առևտուր անողներից մեկն էլ   փոխանցեց, որ առավոտյան շենքի բնակիչները մանրամասներ են պատմել այդ միջադեպից: Ըստ նրա, երկու ռուս զինվորական կամ սահմանապահ, հստակ չգիտեն,  հարբած սկսել են վիճաբանել իրար հետ ու  հայհոյանքներ հնչեցնել Ռիժկովի ճեմափողոցում:

Տեղանքում կանգնած հայերը չափի են հրավիրել՝ խնդրելով չհայհոյել: «Վիճաբանությունը Ավետիսյանների  սպանության թեմայով չի եղել. ռուսները, իրար հետ կռվելով, քրֆել են, հայերն էլ, բնականաբար, խնդրել են, որ իրանց խելոք պահեն, ու էն է` պիտի ընդհարում սկսվեր, ոստիկանները  հենց էդ պահին եկել են, կարգապահություն են հաստատել:скачанные файлы (37)

Մեր ոստիկանները  ժամանակին կանխել են, լավ է  կանխել են, միջադեպ չի եղել, մարդկային վնաս չի եղել, դե խմած մարդը անկառավարելի է: Երկար միջադեպ չի եղել, շուտ է կանխվել, դե ոստիկանները միշտ շրջում են էս ճեմափողոցում, մշտական հսկողություն կա: Լավ չեղավ էլի, ռուսական իշխանությունները իրենց կռուտոյ տղի տեղ դրեցին ու խաղացին, մեր իշխանություններն էլ մալալետկի  տեղ դրեցին իրանց:

Եթե մեր իշխանություններ մի քիչ ֆայմեն,  գյումրեցիներին շնորհակալություն պիտի հայտնեն, որ միտինգներով գոնե մի քիչ երկրի հեղինակությունը բարձրացրեցին: Իրենց  երկրի մեջ մեզ ճնշում են, էստեղ են գալիս, էլի են ճնշում, պլյուս դրան խփում, սպանում են: Ռուսը միշտ էդ է, դրա համար ամբողջ աշխարհը ելել է ռուսի դեմ:  Ի՞նչ են ուզում մեզանից մեր սուվերեն երկրում, գալիս սպանում են, ձեն չհանենք հա՞, բա  ո՞ւր մնաց մեր անկախությունը:

Մեր իշխանությունները ժամանակին սխալ պայմանագրեր ստորագրեցին, հիմա ընկել են  տուփիկ, Սերժ Սարգսյանը վախենում է իր աթոռից, վարչապետն էլ է վախենում… Բա էդ ռուսները, ի՞նչ եք հարբում ընկնում Գյումրու փողոցներով, բա դուք սահման պահո՞ղ եք, գոնե էնքան զուսպ լինեն, որ մի տաս օր  տներից դուրս չգան էլի: Մի բաժակ որ խմում են, իրանց կորցնում են, դե չնայած ռուսները խմած լինեն, թե չէ, քրֆում են, կնիկ, թե տղամարդ քիֆուր են անում, էդ են էլի…»,- ասաց մեր զրուցակիցը: Նշենք, որ նրա հետ զրույցը մեջբերեցինք  առանց փոփոխության, մեր ձեռքի տակ կան ձայնագրություններ, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք հրապարակել:

Նշենք, որ այս ճեմափողոցում հակառուսական տրամադրություններ են, բնակիչներից մեկն ասաց, որ իրենց շենքում վարձով ապրող ռուս ընտանիքի տան դուռը մի քանի օր է  փակ է, փաստորեն նրանցից ոմանք զգուշանում են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Այդ երբ բանից եք ամեն մի ապուշ ություն հրապարակում, թե դա ռուսի հետ է կապված դրանից Է?

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031