Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ժառանգություն». «Համարում ենք, որ կատարվածները իշխանությունների կողմից ուղղակի կամ անուղղակի հովանավորվող հաշվեհարդար են»

Հունվար 18,2015 17:58

Երեկ երեկոյան դիմակավորված անձինք Երեւանի Կողբացի փողոցի վրա հարձակվել են քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի վրա եւ դաժան ծեծի ենթարկել:

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ՀՀ քաղաքացիների  նկատմամբ կատարվող այսօրինակ ահաբեկչական գործողությունները եւ.

– հաշվի առնելով Վիլեն Գաբրիելյանի քաղաքական-քաղաքացիական ակտիվ գործունեությունը, նրա սուր քննադատությունը իշխանությունների նկատմամբ,

– նկատի ունենալով, որ վերջին շրջանում շղթայական շարունակականությամբ ծեծի են ենթարկվում քաղաքացիական եւ քաղաքական ու ռազմական գործիչները,

– հաստատելով, որ մինչ օրս վերոշարադրյալ եւ նախկինում կատարված ոչ մի նմանատիպ դեպքի բացահայտման նախադեպ չունենք,

համարում ենք, որ կատարվածները իշխանությունների կողմից ուղղակի կամ անուղղակի հովանավորվող հաշվեհարդար են այն քաղաքացիների հանդեպ, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ երկրում տիրող անօրինականությունների եւ ամենաթողության:

«Ժառանգություն» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում Վիլեն Գաբրիելյանին եւ արդարության համար պայքարի ելած բոլոր քաղաքացիներին` կոչ անելով աննկուն եւ միասնական լինել ապօրինի իշխանությունների դեմ պայքարում:

 

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031